«Իշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը»»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություներն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին։

Նույնիսկ այսպիսի ծանր պահերին, երբ թվում է, որ անխուսափելի է անվտանգային 2-3 ուղղություններով խորքային փոփոխություններ անելու հարցը, մեկ է՝ իշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը»։

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով, իսկ անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն ցանկանում են մնալ չլուծված, այլ դրանք առավել խորը բնույթ են ստանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31