Բաժիններ՝

ԵՄ-ի պաշտպանության նախարարները քննարկել են տիեզերական արբանյակների անվտանգության ապահովումը

Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանն անցկացրել են տիեզերական անվտանգության շուրջ առաջին քննարկումը տիեզերական աղբից Երկրագնդի 30 հազար արհեստական արբանյակների պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլիի հետ առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք անցկացրեցինք առաջն քննարկումը տիեզերքի անվտանգության շուրջ, ինչը կդառնա մեր ապագա պաշտպանական ռազմավարության մի մասը, որին մենք շուտով հավանություն կտանք («Եվրամիության ռազմավարական կողմնացույց», որին պետք է հավանություն տրվի մարտ ամսին – ծանոթ. խմբ.): Տիեզերքում է գտնվում 30 հազար արբանյակ, եւ դրանց սպառնում է տիեզերական աղբը, որի քանակի ավելացումը միանգամայն անպատասախանատու է»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31