168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Արցախի կողմից Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելուն, նշեց, որ այս օգնությունն ուղարկել են Արցախում խաղաղապահ առաքելության միջոցով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանն այդ քաղաքացիների համար նույնպես հումանիտար օգնություն է տրամադրում։
Ուկրաինացիներին հասկանալը դժվար չէ, իրենք իրենց հայրենիքն են պաշտպանում եւ այդ առումով հարգանքի են արժանի։ Հարգանքի են արժանի նաեւ իրենց հայրենիքը պաշտպանող սիրիացիները, իրաքցիները, լիբիացիները։
«Այս մտքերը, ինչպես նշեցի, միայն իմը չեն։ Սա տասնյակից ավելի ռացիոնալ ազգայնականների մի քանի տարվա աշխատանքի ամփոփում է։ Ամեն պնդման հետևում երկար քննարկումներ են, մտքերի փոխանակում, վերլուծություններ, հետազոտություններ»։
Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար»,- ասված է շնորհավորանքում, որտեղ նաեւ կոչ է արվում դիտել դեսպան Թրեյսիի շնորհավորանքը տոնի կապակցությամբ։
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին:
2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և սպանելով հայ զինծառայողին Հայաստանի հետ սահմանին։
Արթուր Ղամբարյանն արդարադատության նախարարի ներկայացուցիչներին խնդրեց ասել՝ ինչ ընթացակարգի մասին են իրենք խոսում, որն օրենքով նախատեսված չէ:
Ուկրաինան փորձում է Ռուսաստանի հետ համաձայնեցրած մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի եւ Մարիուպոլի միջև, սակայն ռմբակոծությունների պատճառով պայմանավորվածությունների հերթական ձախողման հավանականություն կա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում:
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման իր քաղաքականությամբ նպաստել է ուկրաինական ճգնաժամի մեկնարկին:
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Հարթակը ռուսական շուկայում է 2016 թվականից։ Ռուսաստանում այն ունի մոտ 1 մլն բաժանորդ։
«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան։ «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմաբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի:
Չինաստանի կառավարությունը կոչ է անում անհապաղ հրապարակել Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և վիրուսների մասին տվյալները:
Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված ռազմատեխնիկական և մարդկային կորուստների վերաբերյալ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայ զինվորի հետ միասին Արցախի անվտանգությունը պահպանում են նաև ռուս խաղաղապահները, այս քայլն ինչպե՞ս կարող է անդրադառնալ խաղաղապահ առաքելության վրա։ Ինչո՞ւ օգնություն չի ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակիչներին։
Իսկ դուք, հերոսների մայրեր, վստահ եղեք, որ այսօր ձեզ շնորհավորում են ձեր որդիները, ամուսինները, եղբայրները եւ հայրերը։ Ապրեք գլուխներդ բարձր
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել լիրայի անկայունությունը։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հարցազրույց է տվել թուրքական «A Haber» լրատվական կայքին: Նշելով, որ ուկրաինացիներն այս պահին միասնական են որպես ազգ ասել է. «Մենք ապրում ենք շատ ծանր պայմաններում, ուկրաինացիներն ապրում են ամենածանր ժամանակները, բայց մենք պաշտպանվելու համար բավականաչափ ուժ ունենք»։
Ռուսաստանը ու Ուկրաինան մարտի 8-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից սկսած լռության ռեժիմ են հայտարարել` Կիևից, Խարկովից, Չերնիգովից, Սումից, Մարիուպոլից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար:
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 1,7 միլիոն մարդ լքել է երկրի տարածքը, հիմնականում կանայք և երեխաներ:
Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 7-ի երեկոյան տեսաուղերձ է տեսագրել, որում ցույց է տվել, որ գտնվում է Կիևում՝ նախագահի նստավայրում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկած է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 446 միլիոն 274 հազար 346:
Մարտի 7-ին հրապարակած Չինաստանի մաքսային վիճակագրության համաձայն, չին-ռուսական առեւտրի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին հասել է 26,43 միլիարդ դոլարի՝ անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 38,5 տոկոսով։
Չինաստանի իշխանություններն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 769 նոր դեպք, ինչը դարձել է առավելագույն ցուցանիշը 2020 թվականի փետրվարի վերջից ի վեր: Այդ մասին են վկայում ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ մարտի 7-ին հրապարակված տվյալները։
Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն, սակայն վերջնական արդյունքն անմիջապես չի ստացվի, կա ծանր հետևողական աշխատանք անելու, ասել է Սլուցկին։