Բաժիններ՝

Աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման ավելի քան 446,2 միլիոն դեպք

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 446 միլիոն 274 հազար 346: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 999 հազար 218 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան :

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 79 միլիոն 271 հազար 466 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 958 հազար 621-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 967 հազար 315-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 515 հազար 102 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 29 միլիոն 56 հազար 525 հիվանդացած, նրանցից մահացել է 652 հազար 437 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան է: Երկրում միագումար գրանցվել է 23 միլիոն 236 հազար 908 ախտահարված եւ 140 հազար 296 մահ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 772,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2944, Հնդկաստանում՝ 367, Բրազիլիայում՝ 3032, Ֆրանսիայում՝ 2126 մարդ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս