«Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար». Զելենսկին նորից հաստատել է, որ գտնվում է Կիևում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 7-ի երեկոյան տեսաուղերձ է տեսագրել, որում ցույց է տվել, որ գտնվում է Կիևում՝ նախագահի նստավայրում։

«Ես մնում եմ Կիևում։ Բանկովայում։ Առանց թաքնվելու։ Եվ ես ոչ մեկից չեմ վախենում։ Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար»,– ասել է նա։

Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում թշնամուց հետք չի մնա, և որ իրենք կվերակառուցեն քաղաքները, «և դրանք ավելի լավը կլինեն, քան Ռուսաստանի ցանկացած քաղաք»։

Բացի այդ, Զելենսկին յուրաքանչյուր ուկրաինացու, որը դուրս է գալիս ռուսական զորքերի դեմ, «հերոս» է անվանել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031