ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
«Թալիբան» շարժումը հերքում է ՄԱԿ-ի զեկույցի այն հայտարարությունները, որ շարժման անդամները եւ նրա հետ կապված անձինք սպանել են Աֆղանստանի ավելի քան հարյուր նախկին պաշտոնյաների ու անվտանգության ուժերի աշխատակիցների, ինչպես նաեւ նախկին իշխանությունների հետ կապված մարդկանց:
Երեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, կկայանա ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Փաշինյանի ղեկավարած Հայաստանում տիրում է քաղաքական գանգստերության մթնոլորտ ունիվերսալ «փաշիզմ»:
Հունվարի 31-ին Քենիայի հյուսիս – արեւելքում առնվազն 13 մարդ է զոհվել, երբ երթուղային տաքսին, մայրուղում պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքից:
«Ես եմ խնդրողը եղել և միայն իրեն չէ»․ Վահագն Խաչատուրյանը՝ Սուքիասյաններին վաճառված շենքի մասին
Թեհրանում առաջիկայում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը:
Սիրիայի Էլ-Հասակա քաղաքում ոչնչացվել է «Իսլամական պետության» 246 զինյալ. ահաբեկիչները ոչնչացվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումների հետ մարտական բախումների ժամանակ:
Նաիրա Զոհրաբյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին. ՈՒՂԻՂ:
Այս պահին բողոքի ակցիա է իրականացվում Ազգային ժողովի շենքի դիմաց։ Ակցիայի առիթն այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է՝ Լուլուն, հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում դրսևորած անհարգալից վարքի համար։
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին խորհրդարանում փակ նիստ է անցկացնում: «Փաստինֆո»-ին տեղեկությունը հաստատեց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հունվարի 31-ին Ադրբեջանի բանակի և արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է անհետ կորած ավագ լեյտենան ԴՖաուդ Բաղիրովի դին:
Ես օրենք հարգող մարդ եմ, երբևէ գործող օրենքը չեմ քննադատում. Վահագն Խաչատուրյան
ԶԱԳՍ-ի աշխատողն է իմ ազգանունը գրել Խաչատուրյան. ՔՊ–ի նախագահի թեկնածու
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. Կրթությունն առանցքում» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ, պատասխանելով 168.am-ի հարցին, թե Սուքիասյանների ընտանիքին պատկանող բանկի խորհրդի անդամի անդամակցությունը երբ է դադարեցրել, նշեց՝ այն օրվանից, երբ անցել է աշխատանքի։
Որպես ճանապարհ անցած մարդ և քաղաքական թիմի անդամ՝ կարող եմ առաջադրվել. Վահագն Խաչատուրյան
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտների «կիրթ ու կառուցողական» գործընկերը հերթական անգամ զառանցել է:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին:))) Ադրբեջանի նախագահը АзерТАдж-ի հետ զրույցում կրկին սպառնացել է Հայաստանին, անդրադարձել 44-օրյա պատերազմին, խոսել ՀՀ նախկին նախագահների մասին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. եթե սա նկատենք, տեղում կքանդենք»,- ասել է նա: Հանուն արդարության պետք է ասել, […]
Եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժումը կրկին բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով գրոհել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքի վրա:
Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով չեղարկել է փետրվարի կեսերին պլանավորված այցը Ճապոնիա:
Ակնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եվ ահա, ֆանտաստիկ զուգադիպությամբ, գրեթե նույն բաները ժամեր հետո կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենյա՞կ […]
ՀՀ–ում երբեք և ոչ մի ղեկավար ատելության խոսքով և ռազմատենչ հռետորաբանությամբ հանդես չի եկել: Դա անժխտելի փաստ է, իսկ հիմա Փաշինյանը իր անկարող վիճակն արդարացնելու համար մի կողմից ամբողջությամբ նենգափոխում է բանակցային գործընթացում քննարկված տարբերակները, խոսում Արցախի «ոչ զուտ հայկական միավոր» լինելու մասին, մյուս կողմից՝ փորձում զրկել հայկական կողմին իր կարևոր կռվանից, որով ապացուցվում է, որ Ադրբեջանում էթնիկ հայի նկատմամբ առկա քսենեֆոբիայի պարագայում համակեցության մասին որևէ խոսակցություն հավասարազոր է արցախահայության բնաջնջմանը կամ արտաքսմանը, և չի կարող Արցախը որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում:
«Ինքը հոկտեմբերի 5-ին գնաց Ստեփանակերտ և վերադարձավ: Դրանից հետո մեր բանակը սկսեց իր պարտվողական գործողությունները, ձախողված օպերացիան, որի հրամանատարին հիմա տվել է Ազգային հերոս ու նշանակել արտակարգ իրավիճակների նախարար: Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ամբողջ ռազմաճակատի երկայնքով, Քարվաճառից մինչև Մեղրի, մեր բանակը պատշաճ դիմադրություն է ցույց տվել»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Հնդկաստանն ամրապնդի կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, շփումներն արդեն հաստատվել են:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բահրեյնում։ Այդ մասին սոցցանցում գրառում արած նախարարը նշում է. «Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով 5 տարվա դադարից հետո այժմ Բահրեյնում ենք»։
Ընդդիմությունն անպայման պետք է նախագահի թեկնածու առաջադրի. Էդգար Ղազարյան:
Պարտության մեղավորը մեր բանակը չէ. ավելին, բանակը խափանել է Նիկոլ Փաշինյանի ծրագրերը. Էդգար Ղազարյան:
Եվրամիությունը գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքի համար, երբ Ռուսասանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: