Լուլուն պետք է պատասխան տա «Եռաբլուրում» իր պահվածքի համար. ՈՒՂԻՂ

Այս պահին բողոքի ակցիա է իրականացվում Ազգային ժողովի շենքի դիմաց։ Ակցիայի առիթն այս անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է՝ Լուլուն, հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում դրսևորած անհարգալից վարքի համար։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, իշխանության ներկայացուցիչները՝ նախարարներ, պատգամավորներ, վաղ առավոտյան այցելել էին «Եռաբլուր»։ Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է Լուսինե Բադալյանը Երևանի նորանշանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և այլոց հետ հրճվում, լիաթոք ծիծաղում՝ զոհված տղաների շիրիմներին խոնարհելու համար մեխակները ձեռքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31