Բաժիններ՝

Սիրիայում ԻՊ-ի գրեթե 250 զինյալ է ոչնչացվել

Սիրիայի Էլ-Հասակա քաղաքում ոչնչացվել է «Իսլամական պետության» 246 զինյալ. ահաբեկիչները ոչնչացվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումների հետ մարտական բախումների ժամանակ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ԻՊ-ի զինյալները հունվարի 20-ին հարձակվել են «Աս-Սինաա» բանտի վրա՝ նպատակ ունենալով ազատել իրենց կողմնակիցներին: ՍԴՈւ-ն, որոնք վերահսկել են ուղղիչ հաստատությունը, հունվարի 26-ին հայտարարել են օբյեկտի նկատմամբ վերահսկողությունը լրիվ վերականգնելու եւ մոտավորապես հազար ահաբեկիչների գերեվարելու մասին:

«Վերջին տվյալների համաձայն, ԻՊ-ի 246 ահաբեկիչ, զինված կազմավորումների (ՍԴՈւ-ից) 79 մարտիկ եւ յոթ խաղաղ բնակիչ է սպանվել «Աս-Սինաա» բանտում եւ դրա մերձակայքում մարտական բախումների ժամանակ»,-հաղորդել է «Ալ-Վաթան» սիրիական թերթը: The New York Times թերթի տվյալներով, որը վկայակոչում է Սպիտակ տան անունը չնշած աղբյուրի, դրա հետ մեկտեղ գրեթե 200 կալանավոր է փախել ահաբեկիչների բանտից: Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել է Սիրիայի տարածքում անօրինականորեն գտնվող զինվորական կազմավորումները երկրից դուրս բերելու Ռուսաստանի պահանջի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս