Չավուշօղլուն Բահրեյնում է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բահրեյնում։ Այդ մասին սոցցանցում գրառում արած նախարարը նշում է. «Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով 5 տարվա դադարից հետո այժմ Բահրեյնում ենք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մայրաքաղաք Մանամայում Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիվ Ալ Զեյանի հետ։

Դիվանագիտական աղբյուրները տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ծրագրվել է մարտ ամսին գումարել Խառը տնտեսական հանձնաժողովի նիստ։

Նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը նաև Բահրեյնի թագավորի ու թագաժառանգի հետ։

Տեսանյութեր

Լրահոս