ՔՊ-ն փակ նիստում քննարկում է նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին խորհրդարանում փակ նիստ է անցկացնում: «Փաստինֆո»-ին տեղեկությունը հաստատեց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Խմբակցությունը փակ նիստում քննարկում է նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ՔՊ-ն այս պաշտոնի համար առաջադրելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ն պատրաստվում է առաջադրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս