Ինչո՞ւ է Գագիկ Ջհանգիրյանը վաղը գնալու Վճռաբեկ դատարան
168.am-ի տեղեկություններով՝ վաղը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կլինի Վճռաբեկ դատարանում, որի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ ունի մտերիմ ընկերական հարաբերություններ:
Թե ինչո՞ւ է Գագիկ Ջհանգիրյանը շտապում Վճռաբեկ, դժվար չէ գլխի ընկնել: Հայտնի է, որ Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումից հետո մոտ 100 դատավորներ դիմել են Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ դատավորների արտահերթ ժողով հրավիրելու պահանջով՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ այսուհետ վտանգված է դատական համակարգի անկախությունը:
Ենթադրաբար Գագիկ Ջհանգիրյանը կփորձի ցուցումներ տալ այն մասին, թե ինչ անել ժողովի գումարումը վիժեցնելու համար, որպեսզի այն չկայանա: Ըստ ամենայնի ԲԴԽ-ի համար բոլորովին ձեռնտու չէ, որ այն կայանա: