Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր կորոնավիրուսի իմ թեստը դրական արդյունք է տվել: Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել: Շարունակելու եմ հեռավար աշխատել»,- գրել է նա:

Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա տիկինը: Հետագայում հայտնի էր դարձել, որ Էրդողանն ապաքինվել է, իսկ փետրվարի 14-15-ը նա արդեն այցելել էր Միացյալ Արաբական Էմիրատներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28