Փաշինյանն իր խորհրդականին կրկին գործուղել է Սյունիք

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, որով իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել է Սյունիքի մարզ:

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:

2. Ռոբերտ Ղուկասյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28