Բաժիններ՝

Ստոլտենբերգն առաջարկել է կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրադրության քաղաքական կարգավորման համար դեռ ժամանակ կա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի համար ուշ չէ հեռանալ հակամարտությունից ու բռնել խաղաղության ուղին: ՆԱՏՕ-ն գրավոր առաջարկներ է ուղարկել Ռուսաստանին թափանցիկության, ռիսկերի նվազեցման ու սպառազինության նկատմամբ վերահսկողության հարցերով: Մենք դեռևս պատասխան չենք ստացել, և ես կրկին դիմում եմ Ռուսաստանին՝ առաջարկելով կրկին հանդիպել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա վերահաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առանցքային սկզբունքների հարցում, որոնց թվում է նաև դաշինքին միանալու երկրների իրավունքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ