
ՀԱՊԿ-ն կարևոր գործընկեր է ՄԱԿ-ի համար. Գուտերեշ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է: Ինչպես փոխանցում է Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Ներկայում ավելի, քան նախկինում ՄԱԿ-ը հենվում է տարածաշրջանային կազմակերպությունների հետ ավելի սերտ ու խորը համագործակցության վրա, և ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի համար կարևոր գործընկեր է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Գուտերեշը ՀԱՊԿ հետ համագործակցությանը նվիրված նիստին:
Նա հույս է հայտնել խաղաղապահ առաքելությունների ոլորտում ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ հետ: