Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ Ֆրեդերիկ Կամպոսին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի):

«ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28