«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։
Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Նախքան քաղբանտարկյալ դառնալը, նա հայտնի էր որպես գործարար և մարդասեր։
Մեր բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով, օրինակ՝ 2025թ.-ի համար մենք պլանավորել ենք 5,5 տոկոս դեֆիցիտ. հրավիրված ասուլիսին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք լուծեցին Նիկոլ Փաշինյանի բարձրացրած խնդիրը, ըստ որի՝ Կառավարությունը փողի խնդիր չունի, բայց փողի կառավարման խնդիր ունի։
Այո՛, Ամուլսարի գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն ՀՆԱ աճի վրա․ Վահե Հովհաննիսյան
ՀՀ Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Ես չեմ համարում՝ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել․Ֆիննախը ծախսերի և երկարաժամկետ խաղաղության մասին
Իրան-ԱՄՆ բանակցություններից առաջ՝ մայիսի 2-ին, Հռոմում նախատեսված էին նաև Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև բանակցություններ
Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը որոշել է իրեն գովազդի իմ հաշվին. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադառնաով հարցին ՝ կոռուպցիոն գործարքների մե՞ջ է:
ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ տարեսկզբից աճել է 5,8 տոկոսով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ուոլցի հեռացման մասին լուրն այնքան կտրուկ է եղել, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն այդ մասին իմացել է լրագրողներից՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
#ՀԻՄԱ. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԱՄՈԻԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ.#ՈւՂԻՂ
Իշխանությունն ունի անսահմանափակ իրավասություններ և օրենքից դուրս գործելու իրավունք, իսկ պաշտպանվողները` տուժվելու և նստելու
Այս ամենը հետևանք է ամեն գնով իշխանություն վերցնելու մոլուցքի ու դրան հասնելու ճանապարհին անտրամաբանական ու վայրի մեթոդների, այսրոպեական «հաճելի» խաբկանքի։
Հայաստանի Անկախության հռչակագիրը ժամանակակից հայկական պետության և այդ պետության անկախությունը հռչակող ծննդյան վկայականն է՝ քաղաքական և ազգային մերօրյա նվիրական պատվիրանը։
Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կարիերան հեռավոր 2000-ականներին սկսել է «Իմպիչմենտ» նախաձեռնությամբ՝ դրանով փորձելով պաշտոնանկ անել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Խորհրդանշական, բայց շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ հենց վերջինիս կողմնակիցներն են այսօր անձնուրացաբար հանդես գալիս Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի դեմ։
Բաչիաշվիլիի փաստաբանը 7 օր ունի որոշումը բողոքարկելու համար, սակայն, ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին պարզաբանել է Բաչիաշվիլիի փաստաբան Սոփո Քուրթաուլին, վերաքննիչ բողոքը չի կասեցնում դրա կատարումը, և հայցվորը կարող է անհապաղ դիմել հարկադիր կատարման ընթացակարգը սկսելու համար։
Ինչ հետաքրքիր բան է կյանքը: 2016-ին Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին Արցախը հանձնելու մասով մեղադրանք ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ինքը հանձնեց Արցախն ու մի հատ օխայ էլ չարեց:
Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը, ում մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով․
Ակնհայտ է, որ ՔՊ-ն իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս «Հանրապետություն» կուսակցության շանտաժներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը․
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայոց տուն» շարժման համահիմնադիր Արմեն Չարչյանն է։
Շարքի անվանումը վերցված է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, ակտիվիստ, այժմ Եվրոպայում քաղաքական վտարանդիության մեջ գտնվող Գանիմաթ Զահիդի հայտնի գրքի վերնագրից (Ölüm korpusu): Գրքում մանրամասն նկարագրված են Ադրբեջանի բանտային պայմանները և կտտանքների մեխանիզմները, որոնք նախատեսված են Ալիևի անձնական ցուցումով բանտարկվող անձանց համար։
«Սա փաստ է, որևէ մեկը չի կարող ժխտել: Ինչքան էլ իրենք փորձեն մանևրել, մեկ է՝ ձեր ճակատին դաջված է՝ ցեղասպան, դուք իրականացրել եք Արցախի ցեղասպանությունը, այդ խարանը ձեր և ձեր զավակների ճակատին է: Դուք երիտթուրքերի շարունակությունն եք. Թալեաթ, Էնվեր, Ջեմալ և կարելի է ՔՊ-ի անունները Նիկոլից սկսած՝ հերթով թվարկել: Կատարվածն ահասարսուռ բան է: Սա կնքված պատմական փաստաթուղթ է՝ իրենց ճակատին դաջված»:
Հայ գործընկերների հետ շփումների ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բացատրում է նշված ոլորտներում եվրասիական և եվրոպական նորմերի օբյեկտիվ անհամատեղելիությունը և այդ միավորումներին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
#Հրատապ. ՔՊ-ն «ջրում» է Մասիվի գործը, ընդդիմության անակնկալը. #ՈՒՂԻՂ
Ապրիլի 30-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ/EPP) կոնգրեսը «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձև է ընդունել, որը, հատվածաբար հրապարակելով, իշխանական քարոզչությունն արդեն երկու օր ներկայացնում է՝ որպես Հայաստանի հերթական «դիվանագիտական հաղթանակ»։
Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները Սպիտակ տանը: Այս մասին տեղեկացնում է CBS-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այցով գտնվում էր Բաքվում: Ի՞նչ խնդիր լուծեց ԻԻՀ նախագահի այցը Բաքու իրանական կողմի համար, և որքանո՞վ էր այն շահեկան Ադրբեջանի համար: Արդյո՞ք սա երկկողմ հարաբերությունների վերանայում է, և Իրանը փորձում է չկորցնել իր դերը տարածաշրջանում: Եվ հաշվի առնելով, որ խոսվել է Իրանի՝ դեպի […]
ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա 100 օրվա ընթացքում ուղիղ բանակցություններ կազմակերպել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Համամարդկային արժեքների մեջ է մտնում բռնության ցանկացած դրսևորման հանդեպ խիստ անհանդուրժողականություն` լինի կրոնական , սեռային, ռասսայական պատկանելության, թե քաղաքական կողմնորոշման համար։ Դուք բոլորդ սա հստակ իմանալով ,որը կոնկրետ խաթարում է մարդու խոսքի, մտքի արտահայտման հիմնարար ազատությունը շարժվեցիք երկակի ստանդարտներով, ոչ միայն հանրային պարսավանքի չարժանացրիք նման զզվելիագույն արարքը , այլև արդարացրիք այն։
Այս ցանկը կարող եմ անվերջ թվել: Հայաստանում չկա արդարադատություն: Կա whatsapp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ: