Տիկնայք ու պարոնայք, ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Ձեր սկիզբն անիծյալ է, իսկ վերջը՝ սպասելի․ Նարեկ Գալստյան

24News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես ուրախ եմ, որ Նոր Նորքի թաղապետին Նիկոլը չհանեց: Ես ուրախ եմ, որ երեկվա դեպքը չդատապարտվեց «իրավապաշտպան» կոչվող կառույցների կողմից:

Որովհետև սա է թշնամու առջև կզող, իսկ երկրում բեսպրեդել իրականացնող իշխանության և աջակից եվրոֆաշիստների իրական դեմքը:

Ինչ հետաքրքիր բան է կյանքը: 2016-ին Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին Արցախը հանձնելու մասով մեղադրանք ներկայացնող Նիկոլ Փաշինյանն ինքը հանձնեց Արցախն ու մի հատ օխայ էլ չարեց:

Հովիկ Աբրահամյանին (զամեծծե) պոմիդորով տուն պահելու մեջ ձեռ առնող Նիկոլ Փաշինյանի անմիջական միջավայրը ինչ-որ հրաշքով պարտքով պիվա խմողներից վերածվել է հաջողակ բիզնեսմենների:

Պապլավոկում մարդ ծեծելով սպանելու մասին հայտարարող Փաշինյանի ախռանան վրաերթի է ենթարկում հղի կնոջն ու անգամ չի էլ կանգնում, որ հիվանդանոց հասցնի:

Իշխանությունը ոստիկանական բեսպրեդելով պահելու մեջ նախկիններին մեղադրող Փաշինյանի միլիցեքը ձերբակալված մարդուն հանձնում են բանդիտներին, որ կտտանքների ենթարկեն:

«Պադյեզդներում» ընդդիմադիրներին ծեծելու մեջ նախկիններին մեղադրող Փաշինյանի թաղապետը ոչ թե թաքուն, այլ ուղիղ եթերով է իր ընդդիմախոսին ծեծում, ներողություն չի խնդրում ու մնում է աշխատելու:

Տիկնայք ու պարոնայք, ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Ձեր սկիզբն անիծյալ է, իսկ վերջը՝ սպասելի»։

Տեսանյութեր

Լրահոս