
«ԱՄՆ կփորձի100 օրվա ընթացքում ուղիղ բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»․ Վենս

ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա 100 օրվա ընթացքում ուղիղ բանակցություններ կազմակերպել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք խաղաղության առաջարկ ունենք, և առաջիկա 100 օրվա ընթացքում ծանր աշխատանք ենք տանելու, որ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերենք»,- ասել է Վենսը՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ մեծ ջանքեր են պահանջվելու Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։
«Շատ մեծ անջրպետ կա ռուսների և ուկրաինացիների ուզածի միջև»,- ասել է Վենսը։
Ավելի վաղ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կողմ է Ուկրաինայի հետ բանակցություններին, սակայն՝ առանց նախապայմանների։