
Ձեզանից լավ ռուսի շպիոն չկա ու չէր էլ կարող լինել, եվրոպական արժեքների վրա այդպես թքող ոնց դուք եք, դժվար էլ լինի էս երկրում. Հարություն Մնացականյանը՝ «եվրոպամետներին»

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես հիմա խոսելու եմ հնարավորինս օբյեկտիվ ու առանց որևէ գնահատականներ տալու ու ասածիցս հետո արդեն անելու եմ եզրահանգումներ։ Չգիտեմ ինչու, բայց վերջին տարիներին ինձ թվում է բոլորով անցնում ենք անձնային ու քաղաքական լրջագույն փորձությունների միջով (հատկապես վերջին յոթ տարին) ու էս փորձությունները քաղաքական դաշտում դիմակազերծ է անում, աքսեոմատիկ ճշմարտությամբ բացում է բոլորի դեմքերը։ Հերթական փորձությունը «եվրոպամետներինն էր»։ Ես ինձ միշտ համարել եմ եվրոպամետ , համամարդկային արժեքների կրող և ցանկացած բռնության ,ինչքան էլ բխեր իմ շահերից, կատեգորիկ կերպով դեմ եմ արտահայտվել ու հնարավորինս ընդդիմացել դրան։ Հիշում եմ «Սաքուլիկենց» դեպքերը Ժողում , կոյուղաջրի դեպքը քաղաքապետարանում և այլն։ Ուրեմն 2015-ին էլեկտրիկ Երևան շարժումը միանգամից թափ հավաքեց , երբ ջահելների վրա ընդամենը ջրցանով ոչ համաչափ ուժ կիրառեցին։ 2018-ին փողոցները կրկնակի լցվեցին ,երբ Զեյթունում ու Էրեբունիում համապատասխան խմբակի կողմից ակցիա իրականացնող ջահելների վրա ոհմակով թափվեցին ու ծեծեցին։ Դա կոնկրետ գազազացրեց շատ թե քիչ նեյտրալ ու լոյալ հանրության լայն շերտերին։ Ես էս դեպքերի ժամանակ հատ առ հատ , դեմք առ դեմք հիշում եմ բոլոր իրավապաշտպանների , ՀԿ-ների արձագանքները։ Երեկ տեղի ունեցավ նախադեպը չունեցող ծեծ` պետական ապարատի մի ամբողջ անձնակազմի հարձակում մի ցուցարարի վրա, տեսախցիկների առջև։ Դա մի զազրելի տեսարան էր. Հետո սկսեցի թերթել բոլոր իրավապաշտպանների էջերը , նախկինում նմանատիպ դեպքերի ժամանակ բոլոր խոսացողների Ֆբ օգտահաշիվները։
Ամենամեծ հարգանքս Զարուհի Բաթոյանին. մարդը չփոխեց իր սկզբունքները և հանրային քննադատեց այդ քստմնելի արարքը։ Անցնեմ եվրոպամետներին։
Համամարդկային արժեքների մեջ է մտնում բռնության ցանկացած դրսևորման հանդեպ խիստ անհանդուրժողականություն` լինի կրոնական , սեռային, ռասսայական պատկանելության, թե քաղաքական կողմնորոշման համար։ Դուք բոլորդ սա հստակ իմանալով ,որը կոնկրետ խաթարում է մարդու խոսքի, մտքի արտահայտման հիմնարար ազատությունը շարժվեցիք երկակի ստանդարտներով, ոչ միայն հանրային պարսավանքի չարժանացրիք նման զզվելիագույն արարքը , այլև արդարացրիք այն։
Դուք չեք պատկերացնում ինչ արեցիք, ինչ հաղթաթուղթ տվեցիք դիմացինի ձեռքը, ոնց լեգիտիմացրեցիք հետագայում սպասվելիք խմբակային ծեծը ձեր և ձեր խունտայի համար։
Ձեզանից լավ ռուսի շպիոն չկա ու չէր էլ կարող լինել, եվրոպական արժեքների վրա այդպես թքող ոնց դուք էք, դժվար էլ լինի էս երկրում։ Ես բան չեմ ասում, մեր երկիրն է ափսոս , որ երեկվանից սկիզբ դրվեց Самосуд-ի արդարացմանը ու հիշեցնում եմ, իշխանությունը հավերժ չէ, և երբ հանկարծ ձեզ մարդասիրությունից ելնելով փորձենք պաշտպանել, չենք կարողանալու, որովհետև դուք էդ կոզրը անձամբ ձեր պահվածքով, երկակի ստանդարտների կիրառմամբ տվեցիք նրանց ձեռքը։ Լավ մնացեք։
Հ.Գ. Հա երկու բան էլ, ձեզ ծեծելու են այն նույն խունտաները ում արածը երեկ պաշտպանեցիք, ձեզ առաջինը փուռն են տալու նրանք , որոնք ձեր կիրառած երկակի ստանդարտների համար ծափահարեցին ու մեկնաբանություններում մի բան էլ «դուխ» տվեցին, որովհետև իրենք հետույք են մտնում ձեզ, ոչ թե նրա համար, որ լավն եք, այլ նրա համար, որ էս պահին էդպես է պետք, իրենք միշտ մտնելու հետույք կգտնեն։
Հա մի բան էլ, ցանկացած դիկտատորի, բռնարարի կողմից կատարված բռնություն պարտադիր նրանց կողմից մի պատճառաբանությամբ արդարացվում է, էնպես որ չմտածեք ձեր դյոշ, էժանագին , գռեհկության հասնող պաթետիկ պատճառաբանությունները, թե ֆինանսավորվում է, այլ երկրի քաղաքացի է և այլն, անցնելու է. պատմությունը փաստում է , որ իրենց բռնարարքներին, առանց բացառության, արդարացնող պատասխաններ գտել են բոլորը։
Մարդու արժեքը նրա հնչեցրած ու պահած խոսքի ու սկզբունքների աստիճանով է չափվում, ընդամենը…
Ափսոս էր մեր փոքրիկ, սիրուն ու հրաշք երկիրը»։