Բաժիններ՝

Մայքլ Ուոլցը հեռանում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից

Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները Սպիտակ տանը: Այս մասին տեղեկացնում է CBS-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։

Մարտին Ուոլցը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սխալմամբ the Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին ներառել էր Signal չաթում, որտեղ քննարկվում էին Եմենում հութիների թիրախներին ռազմական հարված հասցնելու ծրագրերը:

Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր աշխատանքից ազատել իր խորհրդականին՝ Signal չաթի հետ կապված իրավիճակը որակելով «անլուրջ», իսկ խորհրդականին անվանելով «լավ մարդ»: Մայք Ուոլցը մասնակցել է նաև մարտի 23-ին Ջիդդայում Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031