Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Ավելի վաղ ակտիվիստ, երեկ Նոր նորքի վարչական շենքում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա ենթակաների կողմից դաժան ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը գրել էր, որ Չախոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 -ին և 3 -րդ կետերով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Դա ավելի ուշ հաստատեցին նաև ՔԿ-ից։

Այսօր 168.am-ի հարցին ի պատասխան` ՔԿ-ից պատասխանեցին, որ Արթուր Չախոյանի, Մեսրոպ Մանուկյանի, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և մյուս երեքի՝ վարչական շրջանի աշխատակազմի ծառայողների կատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Տեսանյութեր

Լրահոս