Եթե ռեկորդներ կան, ինչո՞ւ է մեր ռեյտինգը նույնը․ Ֆիննախը պատասխանը խաղաղության պայմանագրում է տեսնում

Մեր բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով, օրինակ՝ 2025թ.-ի համար մենք պլանավորել ենք 5,5 տոկոս դեֆիցիտ. հրավիրված ասուլիսին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք լուծեցին Նիկոլ Փաշինյանի բարձրացրած խնդիրը, ըստ որի՝ Կառավարությունը փողի խնդիր չունի, բայց փողի կառավարման խնդիր ունի։

«5,5 տոկոս դեֆիցիտի զգալի մասն ուղղվում է պաշտպանական ենթակառուցվածքների զարգացմանը»,-բացատրեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ երբ ՀՀ-ն մեծացրել էր պաշտպանության ծախսերը, բոլորը հիացմունքումով խոսում էին այդ մասին։

«Բացի այն, որ այդ կարողությունը զարգանում է, մեր քաղաքացիներն ավելի անվտանգ են զգում և կառավարությունը որոշել է, որ պարտք ներգարվելն արժե, որովհետև դա բերելու է երկարաժամկետ խաղաղություն»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս