Եթե նիկոլի համար միջազգային հանրությունը թուրքն ու ադրբեջանցին են, ուրեմն ոչ թե ուզում են նշաձող իջեցնենք, այլ կպահանջեն կոտրել մեր բոլոր նշաձողերը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 13-ին հաստատել է Ուկրաինային 750 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթը: Այս մասին հայտնում է The Hill պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
Ճապոնիան ոչ պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի AUKUS պաշտպանական դաշինքին մասնակցելու համար, որի ստեղծման մասին հայտարարվել էր անցյալ տարվա սեպտեմբերին:
Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ից մտադիր է սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից երկաթի ու պողպատի ներմուծման, ինչպես նաեւ քվանտային տեխնոլոգիաների ու կատարելագործված նյութերի արտահանման հարցում:
Հարցին, թե ո՞րն է պլանը, գեներալը պատասխանեց․ «Նա կհրաժարվի Ղարաբաղից, այդ դեպքում Ղարաբաղը նրանցը կլինի, սահմանները՝ ևս, բոլորը՝ նրանցը»։
168.am-ի տեղեկություններով՝ կանանց միամսյակի շրջանակներում Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանը մոտ մեկ միլիոն դրամ է ծախսել ՔԿԾ կենտրոնական մարմնում տոնական խնջույքների համար: ՔԿԾ-ում մի ամսվա ընթացքում երկու անգամ պետբյուջեից այդ նպատակի համար գումար ծախսելը կարծես թե ճոխություն չէ, երբ ամեն ամիս ՔՊ-ական կառավարության շնորհիվ ավելանում է ՀՀ պետական պարտքը, էլ ավելի ծանրանում քաղաքացիների սոցիալ-տնտեսական կյանքը։
Խոսելով ԵՄ-ի մասին՝ թեկնածուն նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել կառույցից, այլ ցանկանում է Եվրամիությունը բարեփոխել ներսից:
Փաշինյան կոչեցյալը համարյա հայտարարեց, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմի մեջ. արցախցի կին
Գործը մտել է դատաքննության փուլ։ Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։
ԱՊՀ-ի երկրները հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ադապտացնում են օդա-տիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի փոխնախագահ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարության որոշմամբ 200 մարդու նկատմամբ սահմանվել են ֆինանսական պատժամիջոցներ և այցերի սահմանափակումներ:
Թուրքիայի Գերագույն դատարանը բավարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի:
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 253-ի:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այժմ բարձր մակարդակով շփումներ չունեն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ո՛չ, այժմ շփումներ չկան»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հերցին, թե հնարավոր են արդյոք այժմ ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով շփումները ՌԴ-ի դիրքորոշումները պարզաբանելու համար:
168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Միրզոյանը նշեց, որ այս թեման քննարկվել է նաև Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում, և կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. «Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»:
Թուրքական և միջազգային լրատվամիջոցները արդեն երկու օր է, ինչ պնդում են, թե Ռուսաստանն Ուկրաինայում «անհայտ ծագման թունավոր նյութ» է օգտագործել քաղաքացիական ու զինվորական անձանց դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված նախորդ ամիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե վճարված 15 միլիարդ դրամին։
Դուք սա եք. եկել եմ ձեր դեմքին ասեմ՝ ով եք դուք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը:
«Այո, ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և ահա այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում»,- պարզաբանեց Արարատ Միրզոյանը:
«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, քննարկել ենք այն, ինչ վերջին 1 տարվա ընթացքում քննարկվել է, և արձանագրվել է նաև Բրյուսելում՝ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով, այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները երկու կողմերի»:
Ելուզակներ հարձակման հետեւանքով զոհվածների թիվը, որն ապրիլի 10-ին տեղի է ունեցել Նիգերիայի կենտրոնական մասի Պլատոյի նահանգի մի շարք շրջաններում, հասել է 154-ի, ինչը եռապատիկ գերազանցում է նախնական գնահատումները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ:
Պատերազմից հետո մեր շփումները Եվրամիության հետ ավելի ինտենսիվ են դարձել։ Եվրամիությունը նույնպես ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։ Այս մասին Trend.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա առաջին եռամսյակին նվիրված խորհրդակցության ժամանակ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացի վերաբերյալ լրագրողների հարցերին։
Գերմանիայում կառավարող կոալիցիան (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «կանաչներ» եւ Ազատ դեմոկրատական կուսակցություն) համաձայնության է եկել Ուկրաինային ծանր սպառազինություններ մատակարարելու շուրջ: Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Ազատ դեմոկտրատական կուսակցության խմբակցության պաշտպանության հարցերի փորձագետ Մարկուս Ֆաբերը:
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում այս օրերին վեր է բարձրանում՝ Արցախի պետականության խորհրդանիշը՝ Արցախի Հանրապետության դրոշը՝ որպես խոսուն վկա այն բանի, որ հայ ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ Արցախը գտնվի Ադրբեջանի կազմում: ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական երիտասարդները այս անգամ դրոշը բարձրացրեցին Գորիսում և Մարտունիում:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարճ խորհրդարանում Փաշինյանի ելույթի թեմայով՝
Միջազգային հանրությանը երեսուն տարի հիմնավորել ենք, որ Արցախն ինքնորոշվելու ա՝ զուգահեռ ցույց տալով կայացած բանակը։ Սաղ էկել դավաճանաբար վարի եք տվել։
Այդ ինչո՞ւ պետք է Ալիևը սրացման չգնա Փաշինյանի հրաժարականի դեպքում. Մարիա Կարապետյանը՝ ընդդիմությանը։