Շուշին, Հադրութը, Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի գյուղերը, Քարվաճառը և Քաշաթաղի(լաչինչ) միջանցքի մեծ մասը, կմնար Արցախի վերահսկողության տակ: Այս մասին ասել է նույնիսկ Ալիևը` պատերազմից հետո:
Հայաստանի շահերից ընդանրապես չի բխում “խաղաղության պայմանագիր” արագ կնքելը, ընդհակառակը, այն բխում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որոնք 2020 թ․ պատերազմից նույնիսկ իրենց համար անսպասելի մեծ նվաճումներով են դուրս եկել, և հիմա փորձում են օր առաջ դրանք ամրագրել։ Նրանք հրաշալի հասկանում են, որ այդ նվաճումների զգալի մասը հենց Փաշինյանի «գործունեության» անմիջական արդյունք են, և նրան հաջորդող ցանկացած ազգային իշխանություն փորձելու է դրանք վերախաղարկել, ուստի փորձում են շտապ ամրագրել, քանի Փաշինյանը չի կորցրել իշխանությունը։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն, գործող բանակցողը չի կարողացել՝ «այո, եթե Ադրբեջանը համայձանվի» պատասխանին հարց տալ «իսկ Սերբիան համաձայնվե՞լ էր Կոսովոյի հարցում, իսկ Վրաստա՞նը Աբխազիայի կամ Օսեթիայի դեպքում….. էլ ինչքան համաձայնվողներ են եղել» … վայ մոռացա, դա ՄԽ համանախագահներն էին, նախկինները Տիգրամ Մեծից սկած, արևը, անձրևը և եսիմ էլ ինչը էին մեղավոր, բա մեր բանակցողը էլ ի՞նչ աներ ….
«Մարդն իր հասցեին մեղադրանք է ներկայացնում, և ես զարմանում եմ, որ արդեն մի քանի ժամ է անցել, և դեռ իրավապահ մարմինների արձագանքը չկա: Այդ անձը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին՝ սեփական հանցագործությունների, ու դեռևս որևէ արձագանք չկա իրավապահներից: Ինքը 2019թ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, և չի կարող նրանց ճակատագիրը որոշել, բա ո՞նց եղավ, որ Արցախի ժողովրդի հետ չխորհրդակցելով՝ այս աղետը բերեց»:
Սա Ալիեւի երկար ժամանակների պահանջն է, սա Նիկոլ-Ալիեւ համատեղ գործունեության ու պայմանավորվածության արդյունք է, ես ուրիշ բացատրություն չունեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:
Հենց հիմա նա հազարերորդ անգամ ոտքից-գլուխ, աջից-ձախ, վերեւից-ներքեւ խեղաթյուրում է իրեն ժառանգություն թողած բանակցային փաթեթը՝ Արցախը դե յուրե հանձնելու անխուսափելի աղետն իր ձեռքերից լվանալու համար։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից պատգամավորների խմբերով ուղևորվելու են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր եւ Արցախի Հանրապետություն:
Եվրամիությունը չի նպաստւմ Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանն, այլ փորձում է կասեցնել այն: Այս պնդմամբ հադես է եկել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգությոան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արիլի 13-ին El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։
Հարավային Կորեան չի քննարկում Ուկրաինային մահացու զենքի մատակարարման հնարավորությունը, չնայած Կիեւի խնդրանքին: Այդ մասին լրագրողներին հաստատել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարության լիազոր անձը:
Քարոզչական բոլոր թեզերը, որ խեղկատակների այս իշխանությունը (գերագույն խեղվածի գլխավորությամբ) գեներացնում է, ատելություն հրահրում հայության բոլոր շերտերի ներսում, խառնում գոյություն չունեցող դիվանագիտության բոլոր այլընտրանքային տարբերակները, թավալ գալիս թուրքիայի ու ադրբեջանի ոտքերի տակ, պաթետիկ արտաքինից բացի չունեն որևէ խելամիտ, պետականամետ ու հայանպաստ բովանդակություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե միջոցներ հատկացվեն Հայաստանին զինելու համար, ապա Բաքուն դա կընկալի՝ որպես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին տեղեկացնում է Interfax.az-ը:
Դա ասել է և՛ Պուտինը, և՛ Պոպովը, և՛ ամերիկացի, և՛ ֆրանսիացի համանախագահները, և՛ նույնիսկ քո «կառուցողական» Ալիևը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է փաստաթղթերի այս պատճեները՝ գրելով․ «Կարելի նաեւ մտածել, որ անշնորհակալ բան է ստախոս դավաճանին խելք բացատրելը։
ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2016-ի բանակցային գործընթացում տեղի ունեցածին, կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Լավրովի պլանին», որի ողջ ողբերգությունը մեզ համար շատերը, ըստ պատգամավորի, լավ չեն հասկանում, մասնավորապես այն, որ այդտեղ կար հստակ շրջադարձ:
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմության բոլոր մտավախությունների իրականության հավաստիքն այսօր ԱԺ ամբիոնից կապիտուլյանտի խոսքերն էին։
Նախքան ընտրությունները, այդ կանխատեսումը շատերի համար աբսուրդ էր թվում, մտածելով, որ երբ Նիկոլն ու իր թիմը, այսպես խայտառակ ձևով հանձնեցին Արցախը, այլևս շանս չունեն կրկին կառավարություն ձևավորել, այն էլ մեծամասնության կառավարություն: Բայց դե դա տեղի ունեցավ:
ՀՀ Կառավարությունից Արցախին տրված գումարները նպատակային չեն օգտագործվում. Վիգեն Խաչատրյան:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
Նախ ասեց, որ Արցախի կարգավիճակը մեզ համար էլ առաջնային չի, ինչն, ըստ տրամաբանության, նշանակում է, որ դեմ չեն Ադրբեջանի կազմում լինելուն, հետո ասեց, որ միջազգային հանրությունը մեզ ասել է Արցախի հարցում պլանկան իջացրեք, այսինքն՝ նոր զիջումներ:
ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ հայ-թուրքական օրակարգին:
«Տարբեր համայնքներում քաղաքացիները մեզ մի հարց են տալիս, որը միշտ կրկնվում է, խոսքը վերաբերում է պետությունից թալանած գումարների վերադարձին, և քաղաքացիները անընդհատ հնչեցնում են, որ իրենք դժգոհ են թալանի վերադարձի տեմպերից»,- այսօր խորհրդարանում հայտարարեց իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը: Ապա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման տեմպերի և որակի մասին:
Երկու քաղաքացի է տուժել ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:
Նախաձեռնության հեղինակները կրկին ՀՀԿ-ական և Դաշնակցական երիտասարդներն էին, ինչպես նաև մի շարք պատգամավորներ:
«Խնդիրն այն չէ, որ ես կամք չեմ ցուցաբերել և մարդկանց հետ չեմ խոսել, խնդիրն այն է եղել, որ պետք է խոսեի՝ մարդկանց համոզելու համար, երկրորդ տարբերակը կա, որ պետք է խոսեի, այդ թղթերը հանեի՝ ցույց տայի, ասեի՝ դե, էս է, ժողովուրդ ջան, հիմա պետք է գնամ՝ ստորագրեմ, որովհետև ուրիշ տարբերակ չկա»։
ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի համար խորհրդանշական է տեսարանը, երբ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորների սեղաններին տեղադրված են Արցախի դրոշները, սակայն դրոշ տեղադրողները չկան: Իշխանական պատգամավորն իր ընդդիմադիր գործընկերների սահմանամերձ համայնքներ ու Արցախ այցելության գաղափարը որակեց պատասխանատվությունը չկիսելու փորձ՝ զուգահեռներ անցկացնելով պատմության հետ:
Հայաստանում սկիզբ առած Արցախի պետական խորհրդանիշի՝ ՀՀ տարբեր բնակավայրերում տեղադրման գործընթացը շարունակվում է: Այսօր Արցախի Հանրապետության պետական դրոշը բարձրացվեց Սյունիքի հարավում՝ Ագարակ համայնքում: Դրոշը տեղադրեցին ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական երիտասարդները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհրաժեշտ մակարդակով են ուսումնասիրվել բացթողումները, որոշ տեղերում նաև սխալները՝ պատերազմի ժամանակ, և արդյո՞ք անհրաժեշտ մակարդակով ենք պատրաստվում հավանական լայնածավալ անցանկալի իրողություններին, որն ինքը չի բացառում:
Ղարաբաղի կառավարության կազմում կան մարդիկ, որոնք վտանգում են Ղարաբաղը, պետք է տեղ չգտնեն այդ կազմում. Վիգեն Խաչատրյան։
Իլյուզաներ պետք է չունենանք. պետք է սկսենք խոսել բաների մասին, որոնց մասի չենք խոսել. Փաշինյան։
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Ուկրաինային հարյուրավոր միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների։