
Գերմանիայի կառավարող կոալիցիան համաձայնվել է ծանր սպառազինություններ մատակարարել Կիևին

Գերմանիայում կառավարող կոալիցիան (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «կանաչներ» եւ Ազատ դեմոկրատական կուսակցություն) համաձայնության է եկել Ուկրաինային ծանր սպառազինություններ մատակարարելու շուրջ: Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Ազատ դեմոկտրատական կուսակցության խմբակցության պաշտպանության հարցերի փորձագետ Մարկուս Ֆաբերը:
Գերմանիան այժմ արագորեն ծանր զենք կմատակարարի Ուկրաինային: Ես ուրախ եմ, որ մենք՝ Ազատ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, կարողացանք դրանում համոզել մեր կոալիցիոն գործընկերներին»,- գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ -ը: