ԱՊՀ-ի երկրները ՀՕՊ-ի միացյալ համակարգն ադապտացնում են օդա-տիեզերական պաշտպանության խնդիրներին

ԱՊՀ-ի երկրները հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ադապտացնում են օդա-տիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի փոխնախագահ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։

«Ադապտացման հիմնական ուղղությունների իրականացման նպատակով տարվում է համագործակցության նորմատիվային-իրավական բազայի կատարելագործման, ՀՕՊ-ի միասնական (միացյալ) տարածաշրջանային համակարգերի ստեղծման աշխատանք, իրականացվում է կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում ՀՕՊ-ի միասնական (միացյալ) համակարգերի ստեղծման համաձայնագրերի գործնական իրականացում, ռազմա-տեխնիկական համագործակցություն, օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում:

Նաեւ, Գրեխովի խոսքով՝ «ընթանում է ԱՊՀ-ի երկրների օդա-տիզերական պաշտպանության ստեղծման իրավական, կազմակերպական, ռազմա-տեխնիկական եւ այլ հարցերի գիտական մշակում»:

ԱՊՀ-ի Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ստեղծվել է Համագործակցության 10 երկրների համաձայնագրի հիման վրա, որն ստորագրվել է 1995 թվականի փետրվարի 10-ին Ալմաթիում: Համաձայնագրի գործողության ժամկետն անսահմանափակ է, այն բաց է այլ երկրների անդամակցման համար: Դրա կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս