168.am-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի օգնական է նշանակվել Վանիկ Չալոյանը:
Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իշխանությունների հրապարակած ամփոփագրերը։
Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ ամյակի կապակցությամբ, Արարատի մարզի Երասխ համայնքում բարձրացվեց ամենամեծ դրոշը (դրոշի չափսերը` 6մ × 12մ, դրոշակաձողի բարձրությունը՝ 35մ):
Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել է Fars գործակալությունը, նրան հայտարարվել է վճռական բողոք եւ հայտարարվել է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները։
Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալկիրանի գլխավորած պատվիրակության հետ:
Քիչ է մնում ասեք Արցախում ապրելը սպառնալիք է արցախահայության անվտանգությանը, ուստի «կառուցողական» գործընկերոջ հետ հայերին Արցախից տեղահանելու որոշում ունենք՝ հերոսաբար «փրկելով» 120.000 մարդու կյանք։
Արմեն Աշոըյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Արցախի դրոշից խրտնող ոչնչություններին հիշեցնեմ, որ այն նախեւառաջ բոլոր նորմալ հայերի սրտում է, ինչպես նաեւ՝ Հայաստանի տասնյակ բնակավայրերում մեր հայրենակիցների կողմից տեղադրված հրապարակներում, պուրակներում, փողոցներում։
Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ներքին տիեզերական արդյունաբերության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը տնկել իր գլխին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բակուր Գրիգորյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի երդման արարողությունը:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ։
Միայն այդ դրոշը բավարար է, որ սրանք չկարողանան Արցախը թողնել ադրբեջանի կազմում։
Վախվորած չեն հասկանում, թե իրենց թուրք տերերին ինչպես են բացատրելու՝ իրենց կողմից զավթած ԱԺ-ում ինչպես են հայերը Արցախի դրոշը ծածանել։
«Ռոսավիացիա»-ն ութերորդ անգամ երկարացրել է 11 օդանավակայանների փակումը Ռուսաստանի հարավում՝ այժմ Մոսկվայի ժամանակով մինչեւ ապրիլի 19-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ն այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
168.am-ը իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ակնհայտ էթնիկ զտման վտանգի տակ գտնվող Արցախի անորոշ կարգավիճակի պարագայում դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալն ի՞նչ հետևանքներ կունենա, և ինչո՞ւ քաղաքակիրթ Եվրոպան չի նկատում Հայաստանին ու Արցախին ուղղված անվտանգային սպառնալիքները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գաղտնքի չէ, որ այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Դրանք գնալով ավելանում են այս իշխանության հետևողական արկածախնդիր քաղաքականության, այլ ոչ թե առկա խնդիրներն ընդդիմախոսների կողմից փաստագրելու և բարձրաձայնելու հետևանքով, ինչպես փորձում են մանիպուլացնել իշխանության ներկայացուցիչները:
Լեհաստանում արգելափակում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեւեւը:
Հանքերի շահագործման դեմ բողոքի ակցիաները Կառավարությունն օրենքով կարգելի:
Դրոշ տնկելով չի երկիր պահվում, երկիր պահվում է պահելով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինը էլ չասեմ։
Խաղադրույք անողներին նախ նույնականացնելու ենք, հետո կայացնենք որոշումներ. Պապոյան:
Անի Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն փաստը, որ հայատյացությունը մտել է մարդկանց գիտակցության մեջ և դուրս չի գալիս ակնհայտ է, ցավոք, հայոց քաղաքակրթությունը չպետք է հիմնվեր ատելության վրա,սակայն ստեղծված ատելությունը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։
6 ամիս հետո խաղադրույքներ հնարավոր կլինի կատարել միայն բանկային քարտից. փոփոխություն՝ օրենքում. Գևորգ Պապոյան։
Ներկուսակցական քննարկումներում սեփական կապիտուլյանտ առաջնորդին հարց հղելու հնարավորությունից զրկված Մելքոնյանը, որոշել է հրապարակավ հարց հղել Արցախի հերոս Սերժ Սարգսյանին։ ՀՀ երրորդ նախագահին հռետորական հարց հղելուց առաջ, նա լավ կաներ համարժեք պատրաստվել, հրապարակային խայտառակ չլինելու համար, քանզի Կազանի պայմանագիր գոյություն չունի, գոյություն ուներ Կազանի փաստաթուղթ կամ Կազանի առաջարկություններ․․․ նորից ամրագրենք՝ Սերժ Սարգսյանը բանակցում էր ստանալու, այլ ոչ թե տալու շուրջ, ապացույցը՝ Ալիևի խոստովանությունը Արցախի անկախությունը ճանաչելու ճնշումների մասին։
Սեյրան Օհանյանն իր տունը թող ծուռ կառուցեր, կամ էլ նրա կինն իր կլատչները ծուռ բռնի. Վահագն Ալեքսանյան։
Հեռահաղորդակցությունների սարքավորման ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, հայտարարել է, որ հեռանում է ռուսաստանյան շուկայից: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի տեղեկագրում: «Ուկրաինա ներխուժման առաջին օրերից Nokia-ի համար հստակ է եղել, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն կապիտուլյանտների համար տրանսգենդերն է ԱԺ ամբիոնին սազում, այլ ոչ թե Արցախի դրոշը»։
ՀՀԿ անդամ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի ամբիոնից հայերեն բառերով, բայց թուրքական տոնայնությամբ խոսացող իշխանությունը «Ֆաս» հրաման է կատարում, այս անգամ ոչ միայն ընդդիմության մասին հոխորտելով, այլ նաև` Արցախի դրոշի։