Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ից մտադիր է արգելել ՌԴ-ից երկաթի ու պողպատի ներմուծումը

Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ից մտադիր է սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից երկաթի ու պողպատի ներմուծման, ինչպես նաեւ քվանտային տեխնոլոգիաների ու կատարելագործված նյութերի արտահանման հարցում:

Այդ մասին ասվում է բրիտանական կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ: «Վաղվանից մենք արգելում ենք ռուսաստանյան երկաթի ու պողպատի ներմուծումը, ինչպես նաեւ քվանտային տեխնոլոգիաների ու կատարելագործված նյութերի արտահանումը, որոնց կարիքը շատ ունի Պուտինը»,-հայտարարել է երկրի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասսը: Հայտարարության մեջ նշում է, որ համապատասխան առաջարկությունը հինգշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, կներկայացվի բրիտական խորհրդարանի քննարկմանը: Այն նաեւ նախատեսում է «քվանտային տեխնոլոգիաների, ժամանակակից նյութերի, պարճանքի առարկաների՝ Ռուսաստան արտահանման արգելք», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930