
«ՀՀ օրվա իշխանությունը պահանջում է հետ նահաջել, որպեսզի Շուռնուխից 11 ընտանիք ստիպված լինի իր տունը ազատել՝ անցնում է թշնամուն»

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Խոսելով հրադադարի մասին՝ Պուտինն ասել է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։
Ստորագրման պահին Գորիսի ինքնապաշտպանական ջոկատները՝
– 26 կմ առաջ են եղել Շուռնուխի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
– 14 կմ առաջ են եղել Խնձորեսկի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
– 24 կմ առաջ են եղել Որոտանի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել։
ՀՀ օրվա իշխանությունը պահանջում է հետ նահաջել, որպեսզի՝
– ադրբեջանցին Խնձորեսկից 600 մետրի վրա հարմար տեղավորվի։
– Շուռնուխից 11 ընտանիք ստիպված լինի իր տունը ազատել՝ անցնում է թշնամուն
– Որոտանի ճանապարհի մի հատվածում թշնամին իրեն տեր զգա և իրավիճակ թելադրի։
Մեկնաբանությունները թողնում եմ կարդացողին»:
Խոսելով հրադադարի մասին՝ Պուտինն ասել է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի…
Posted by Irina Yolyan on Thursday, December 17, 2020