Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար։ Հրահանգվել է մարզպետներին՝ ավտոբուսներով մարդիկ տեղափոխել Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի Եռաբլուր քայլերթը․․․

Ներգրավում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ինչ-որ խախտումներ ունեն՝ նահանջել են կամ հարկադրված թողել դիրքը։ Սպառնում են, որ դասալքության հիմքով քրեական գործեր կհարուցեն, եթե դեկտեմբերի 19-ի երթին չգան։

Ինչ վերաբերում է երթը Փաշինյանի կողմից առաջնորդելուն, ասում են, որ դա կախված կլինի այն բանից, թե որքան մարդ կհավաքվի, եթե մի քանի հազար, ապա Փաշինյանը, թեկուզ վերջին պահին, կիջնի կառավարության իր կաբինետից, կառաջնորդի երթը՝ հանրությանը ցուցադրելով, որ այդքան աջակիցներ ունի, և հենց դա է «ժողովուրդը»։ Իսկ եթե ոչ, ապա բազում հարգելի պատճառներ կբերվեն։ Չնայած հոր թաղումը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 18-ին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031