«Ես խորհուրդ եմ տալիս Փաշինյանին հրաժարվել այն մտքից, որ ինքը պետք է մտնի Եռաբլուր». Վահրամ Բաղդասարյան

«Պետք է հիշեցնեմ, որ 2018թ. ապրիլի 24-ից առաջ մենք մեսիջ ուղարկեցինք, որ 24-ը հանգիստ օր թողնենք և հանգիստ մեր երթը շարունակենք դեպի Ծիծեռնակաբերդ, սգանք մեր համապետական սուգը, և 25-ից նորից շարունակեն իրենց ակցիաները: Մեզ եկավ հակառակ մեսիջը, որ հենց այդ օրն են նախապատրաստվում բավականին լուրջ ակցիաներ, ընդհուպ՝ մինչև բախումներ: Իրենց ցանկությունն այն էր, որ այդ օրվա իշխանությունների ձեռքով 2-րդ Եղեռն կազմակերպվի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատախանելով այն հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 24-ին նախորդող օրը` Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող սադրանքներից խուսափելու համար, իսկ հիմա, երբ ընդդիմությունը նախապես հայտարարել է շաբաթ օրը դեպի Եռաբլուր սրբավայր երթի մասին, Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը ինքն է երթ նախաձեռնում` չխորշելով հնարավոր բախումներից:

Ի դեպ, հատկանշական է, որ թեպետ պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ից, ու հենց այդ օրվանից հարյուրավոր զոհեր ենք ունեցել, Նիկոլ Փաշինյանը սգո օր և զոհերի քառասունքի օր հայտարարեց դեկտեմբերի 19-ը` հաշվարկը կատարելով խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելու օրվանից` նոյեմբերի 9-ից:

Վահրամ Բաղդասարյանը հիշեց նաև, որ իրենց համար կարևոր էր պաշտպանել պետական պահպանության օբյեկտները, և, բնականաբար, որոշում կայացվեց, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա:

«Շաբաթ օրվա հետ կապված` 40 օր, արդեն քանի՞ օր է անցել, չհիշեցի՞ն այդ մարդիկ, որ ամբողջ հանրապետությունում սուգ է: Մի բառ, մի արձագանք չի եղել, և հանկարծ այդ օրը հիշեցին, որ պետք է սգո օր դրվի: Մենք չենք խախտում այդ պայմանները, մենք միտինգ չենք անում, մենք հավաքվում նք միասնական այդ օրը սգալու և սգո երթ կամակերպելու: Ես խորհուրդ եմ տալիս իրեն հրաժարվել այն մտքից, որ ինքը պետք է մտնի Եռաբլուր: Դա անթույլատրելի է պարզապես»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով` եթե Նիկոլ Փաշինյանը կարողացավ պղծել մեր հաղթանակները, մեր հպարտությունը, ապա պղծել մեր անմեղ զոհերին, նրանց գերեզմանները՝ անթույլատրելի է:

«Ինքը չպետք է այդ քայլին գնա: Թող մեր սգացող մայրերն իրենց երթը կազմակերպեն, գնան, սգան Եռաբլուրում, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բախումներ չլինեն: Մենք խորհուրդ ենք տալիս իրենց չգնալ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս