«Հենց նոր ոստիկան ներկայացած ադրբեջանցիները առևանգեցին Մալյանին»․ Ռուբեն Մելիքյան
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն ու Աննան երեկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր ավելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարությունն է։ Երեկ ձերբակալված Բեքարյանն ու Սաղաթելյանը Ադրբեջանի իշխանությունների հայադավ գործին օր ու արև չտվողներն էին տարիներ ի վեր, ամենամեծ գլխացավանքն ու Բաքվի համար միշտ պրոբլեմներ ստեղծողները։ Արծրուն ու Արայիկ կերտողները բռնել են տվել ապրիլյանի միջազգային տեղեկատվական հաղթանակը կերտողներին։ Բա հո չէին ասելու՝ կսովորեցնե՞ք. մանր ուղեղի համար ապուշ թեմայով բռնելն է ելքը։
ԱՄՆ Ալաբամա նահանգում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է երկու մարդ:
Ինչ վերաբերում է նրան վերագրվող արարքների իրավական կողմին, ապա ձերբակալման հիմք հանդիսացած՝ Քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության տեսանկյունից լրջագույն խնդիրներ ունի, ինչի պայմաններում Կարեն Բեքարյանին ազատությունից զրկելն ընդհանրապես հնարավոր չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանամերձ համայնքների բնակիչներին առաջիկայում զենք կրելու հնարավորություն կտրվի։ Փոփոխություններ են նախատեսվում «Զենքի մասին» օրենքի 13-րդ հոդվածում, որ բնակիչները կարողանան որսորդական ակոսավոր զենք կրել, որը քիչ է տարբերվում մարտական զենքից:
Ակտիվ հասարակությունը և մանավանդ լրագրողական համայնքը պարտավոր է դիմադրել իշխանությունների կամայականություններին և նրանից հաշիվ պահանջել այս կամայականությունների համար, և ցույց տալ որ պատերազմում կրած ծանրագույն կորուստների ու կապիտուլյացիայի համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է ստանձնել իր պատասխանատվությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության խորհրդարանական ճամբարում գոյություն ունեցող թեւերում ու ճակատներում նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ են նոր վերադասավորումներ։ Բացի այն, որ «Իմ քայլից» պոկվածները դարձել են առանձին «հանրապետություն», հատկապես «եռյակ միություն» է ձեւավորվել Թագուհի Թովմասյանի, Վարդան Աթաբեկյանի եւ Աննա Գրիգորյանի միջեւ, ովքեր վերջին շրջանում անգամ միասին են բուֆետ իջնում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Արցախյան շարժման 33 ամյակի առթիվ:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես եւ կանխատեսելի էր, Արցախում վերջին պատերազմից հետո առաջ եկած քաղաքական ակտիվությունը որոշակի անկում է ապրել։ Քաղաքական ուժերի կոնսուլտացիաների գործընթացը տապալվեց, ինչից հետո ակտիվ է միայն Վիտալի Բալասանյանին նախագահական ընտրություններում աջակցած «Արդարություն» կուսակցությունը, իսկ մյուս ուժերը լավագույն դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով ու հայտարարություններով, ուրիշ ոչինչ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պատերազմի ավարտից հետո մի շարք անձինք Արցախի նախագահի հրամանագրով պարգեւատրվել են մարտական զենքով։ Մեզ ասացին՝ ցուցումը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած այն փաստին, որ ՀՀ քաղաքական դաշտում ներկայումս բավական կոլապսային վիճակ է, և ամենուր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղի ունեցող զարգացումների նկատմամբ իշխանական թիմում ակնհայտ անտարբեր տրամադրություն է։ Գոնե այդպես ցույց է տրվում:
Պատեհ առիթով վերստին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նախագահ Քոչարյանի 2019 թվականի փետրվարի 20-ի ուղերձից մի հատված։ Ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է այսօր ընդդիմության հրավիրած մեծ հանրահավաքին։ «Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։
Պատասխանողներ ՀՀ Առողջապահության նախարարությունից և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել գումարի 2%-ը՝ որպես պետական տուրքի գումար։
Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ – հոպ! – 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում։ Սալա՛մ, Աբազյան։ Ամո՛թ քեզ։ Դու էլ քեզ ՀՀ սպա ե՞ս համարում»,- գրել է նա՝ կից հրապարակելով նաև գրառման լուսապատճեն։
ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։
Ճապոնիայի առողջապահական մարմինները հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր հիմնամանրէով հիվանդացության ավելի քան 90 դեպք:
Ֆիլիպինների ԱԳ նախարար Տեոդորո Լոկսինը հայտարարել է, որ պատրաստ է «իր կյանքը վստահել» կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութին։
Կիպրոսը մարտի 1-ից պլանավորում է իր օդանավակայանները բացել արտասահմանից ժամանողների համար եւ երկրների համար գունավոր կոդավորում է սահմանում՝ կախված նրանցում COVID-19-ի տարածման տեմպերից։
Իսրայելի կառավարությունը հաստատել է Իսրայել մուտքի եւ Իսրայելից ելքի արգելքը երկու շաբաթով՝ մինչեւ մարտի 6-ը երկարաձգելու որոշումը, արգելք, որն սկզբնապես սահմմանվել էր հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 20-ը: Այս մասին հայտնել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը։
Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման 388 նոր դեպք, հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։
Նախորդ տարի փետրվարին հորդորեցինք ԱԱԾ-ին բացահայտել հայտնի շրջանակների կոնկրետ ֆեյքերին: ԱԱԾ տարածեց հաղորդագրություն և… ուրիշ ոչինչ:
Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմության միասնական հանրահավաքը, որի մասին ազդարարվում է մեկ ամսից ավելի։ Այդ ընթացքում այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ գեներացվել է հանրային բավական մեծ սպասում՝ այն իմաստով, որ բոլորը հայտարարել են՝ հանրահավաքը լինելու է ամենամեծը, ամենավճռականը, ամենաբեկումնայինը։ Ընդդիմությունն այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ սահմանել է շատ բարձր նշաձող, ինչը նշանակում է, որ եթե հանրահավաքի բովանդակությունն այդ նշաձողից ցածր եղավ, կարող է մեծ հիասթափություն առաջացնել հասարակության շրջանում։
Սառչելուց մեռած միջին տարիքի տղամարդու են գտել Թբիլիսիի Ուզնաձե փողոցում գտնվող զբոսայգում:
Թուրքիայի Այդըն շրջանում փետրվարի 14-ին ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կին անդամները ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվեցին. նրանց առաջադրվել է միանգամից 3 հոդված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ն.Ֆ.Գամալեյայի անվան կենտրոնի վիրուսաբան, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոն ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարող է զարգանալ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գարնանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ԱԱԾ բերման ենթարկելը համարում է անլուրջ զբաղմունք, իսկ Ազգային անվտանգության ծառայության բակ էլ եկել է ընդամենը իր աչքերով տեսնելու, թե ինչ ասել է 1937 թվական։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթվա վերջից արդեն Երևանում է: Նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում: