Սա քաղաքական հրաման է․ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը ադեկվատ չէ․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ԱԱԾ բերման ենթարկելը համարում է անլուրջ զբաղմունք, իսկ Ազգային անվտանգության ծառայության բակ էլ եկել է ընդամենը իր աչքերով տեսնելու, թե ինչ ասել է 1937 թվական։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարոսյանը՝ նշելով, որ Հայստանի հետ 2020 թվականին կատարվածից հետո թեև ԱԱԾ-ն պետք է առհասրակ ծառյության շենքի վրա մեծ կողպեք կախեր և հեռանար, սակայն շարունակում է իր ծիծաղելի գործելաոճը։

«Սա քաղաքական հրաման է։ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը ադեկվատ չէ, ոչ միայն ադեկվատ չէ, այլ չի կարող անգամ մի տաքսի ծառայություն ղեկավարել։ Այս իրավիճակը որքան ծիծաղելի է, այնքան էլ՝ ողբերգական։ Միակ ելքն այս իշխանության հեռացումն է, որովհետև իրենք անգամ գիտակցում չունեն, թե ինչ են անում այս երկրի հետ։ Նրանք տանում են ՀՀ-ն ուղիղ կործանման: Ես կասկածներ ունեմ, որ սա միայն հիմարության արդյունք չէ, նրանց կան ուղղորդողներ՝ ներսից կամ դրսից»,- ասաց Վարոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս