
ԱԱԾ–ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԱԾ–ն ֆեյքերի փնտրտուքի պատրվակով ահաբեկում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, այն էլ համապետական հանրահավաքի նախօրեին:
Նախորդ տարի փետրվարին հորդորեցինք ԱԱԾ-ին բացահայտել հայտնի շրջանակների կոնկրետ ֆեյքերին: ԱԱԾ տարածեց հաղորդագրություն և… ուրիշ ոչինչ:
Ինչ-որ մեկն ունի՞ տեղեկություն, թե էս հաղորդագրությանը կոնկրետ ի՞նչ գործողություններ են հետևել»: