«Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում, պատասխան եք տալու մինչև վերջ։ Մեր պետությունը որ կառուցվեց, բանակի սաղմերը եղան, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, նրանցից սկսվեց ջոկատների միավորումը։ Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել։ Ձեր աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդու, հանձնեց Արցախը, մեր սահմանները, ասքանից հետո դուք նրան հանցագործ չեք համարում։ Թե՞ հանցագործ եք համարում, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար, այդ դեպքում դուք ոստիկան չեք, դուրս եկեք ոստիկանությունից»:
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց քայլերթի մասնակիցներին՝ նշելով, որ ոստիկանությունը դարձել է իշխանությունների գործիքը՝ քաղաքացիների վրա բռնություն գործադրելու համար, ապա դիմեց ոստիկաններին.
«Ես որևէ կողմից բացատրություն չեմ ստացել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, ինձ որևէ զանգ, խոսք չի եղել, որ այս գյուղը պետք է լքենք։ Գոնե, եթե նման զանգ լինի, կհարցնենք՝ ինչո՞ւ պետք է լքենք։ Ինձ համար հստակ է, եթե մինչև օրս մնացել ենք, ուրեմն՝ մնալու ենք։ Մենք այստեղից դուրս չենք գա, ով ինչ ուզում է՝ թող անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։
«Այս իշխանությունը կազմակերպեց ցավալի հայրենազրկումը, և այդ գործընթացը շարունակում է»:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները երթով շարժվում են Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն: Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը 200 մետր քայլելու կամ ավելի վատ բան անելու համար 2-3 հազար ոստիկան է հավաքել։
Ես ասել եմ, որ կան խնդիրներ և սպառնալիքներ ՀՀ տարածքի համար, ուստի իսկապես կարիք կա, որ հատկապես Սյունիքի հատվածը լինի պաշտպանված: Որքանով ես եմ հասկանում, խոսքը ոչ թե պարզապես ՀՀ-ում Գյումրիի ռազմաբազայից ինչ-որ ուժեր Սյունիքում վերաբաշխելու մասին է, այդ բազայի ուժեղացման մասին է, այսինքն՝ դա չի լինելու բազայի թուլացում վերաբաշխման պատճառով: Ամենայն հավանականությամբ, այն ստորաբաժանումը և գուցե ստորաբաժանումները, որոնք այնտեղ կտեղակայվեն, ավելացվելու են արդեն իսկ առկա կոնտինգենտին, քանի որ Գյումրիի բազան ամեն դեպքում նախատեսված է Թուրքիայի համար: Իմ գնահատմամբ, դա կարևոր ուղղություն է, ես չեմ կարծում, որ պետք է թուլացնել այդ ուղղությունը:
«Վերջին հանրահավաքից հետո, իշխանություն կոչվածը, վարչապետ կոչվածը, իսկ իրականում՝ հողատու կապիտուլյանտը, աննախադեպ շաքարի բարձրացում ունի, ի ցույց է դնում իր վախերը և փորձում է պատսպարվել ոստիկանական ուժերի հետևում։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա իշխանություն չունի Հայաստանի Հանրապետությունում»:
«Բողոքի հավաք-երթ՝ Արամի արձանի մոտ». ՈՒՂԻՂ
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը փակագծերը չբացելով՝ նշեց, որ Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո իրենք էլ Պաշտպանության նախարարության հետ միասին փորձում են լուծել անվտանգության խնդիրները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Փետրվարի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:
Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավաճա´ն խզբզանք, դո՛ւ չես տիրապետում իրավիճակին, դո՛ւ չունես այլևս իշխանություն այս երկրում և անգամ քո աշխատասենյակում:
Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը փետրվարի 22-ին անփորձանք ծառայություն է մաղթել մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին՝ հատուկ շեշտելով, որ երբեք զգոնությունը չկորցնեն, քանի որ թշնամին նենգ է։
Նիկոլ, ես քեզ խոստանում եմ՝ դու օր ու արև չես տեսնելու. էս խելագարը պիտի գնա. Իշխան Սաղաթելյան:
Հայաստանի գործող իշխանությունը գնալով ինքնաօգնության խմբի է նմանվում, որտեղ նույնատիպ խնդիրներ ունեցողները փորձում են ապաքինման և քաջալերման ռեսուրս գտնել։
Դեռևս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) անգործության հետևանքով հայկական ավիաընկերություններն ընդգրկվեցին ԵՄ-ի «սև ցուցակում», որի պատճառով հայկական ավիաընկերությունները զրկվեցին դեպի Եվրոպա կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու իրավունքից:
Հարավային Կորեան պատրաստ է վերացնելու Իրանին պատկանող 1 միլարդ դոլար գումարի միջոցներ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ գործով նշանակված նիստին։
ԱԱԾ-ի առջև այսօր կրկին ակցիա էր՝ ի աջակցություն ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի: Այստեղ էին նաև հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները, որոնք իրենց հետ բերել էին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված մի շարք գրքեր:
Ի տարբերություն գործող իշխանական թափթուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու:
2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, ահազանգում է՝ որդուն ծեծի ենթարկածներից Հարություն Գրիգորյանին, որը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր, հնարավոր է՝ գրավի դիմաց ազատ արձակեն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հաջողություն է, եւ, հակառակ Մեջլիսի (երկրի խորհրդարանի) պատգամավորների քննադատությանը, դրանում կասկածելի ոչ մի բան չկա:
Կոչ ենք ուղղում Զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Հատուկ քննչական ծառայության և այլ պետական կառույցներում աշխատող հայրենասեր և օրինապաշտ քաղաքացիներին՝ տե՛ր կանգնեք հայ ժողովրդին տված՝ ձեր երդմանը, պաշտպանե՛ք հայրենիքը հանցագործ իշխանություններից, հրաժարվե՛ք նրանց ապօրինի ցուցումների կատարումից, կանխե՛ք պետական տեռորը:
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին, Aysor.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Այսօր Փետրվարի 23-ն է` Հայրենիքի պաշտպանի օրը։ Այն հիշարժան է ինչպես Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների, այնպես էլ՝ ողջ ժողովրդի համար։
«Երևի թե այդ անձը հիշում է 1990-ականների բանդիտիզմի տարիները, երբ իր կեցվածքն ու գործողություններն ամբողջովին հակասում էին ոչ միայն՝ մարդու իրավունքներին, այլև՝ օրենքին։ Ես չգիտեի, որ իշխանական անձն այդքան արագ է խոստովանելու, որ իրենք անօգնական են, որ պատրաստ են կրակելու, այն դեպքում, որ Վազգեն Մանուկյանի խոսքում չի եղել զինված ապստամբություն խոսքը։ Պետք է հասկանանք, որ այդ անձն շատ ավելի շուտ իրենց բացահայտեց բոլորին հասկանալի ձևով։ Ես սպասում էի, որ Վազգեն Մանուկյանի խոսքերը չեն ընկալվի՝ որպես միայն զինյալ ապստամբություն։
«Այս պահին Հայաստանի և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունների միջև տարվում են շատ ինտենսիվ շփումներ ամենատարբեր ուղղություններով»,- նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախորդ օրը ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի 102-րդ ռազմաբազայի ընդլայնման մասին հայտարարություններին:
Այն, որ «Իմ Քայլն» ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, անընդունելի է, բայց հասկանալի, կյանքի հարց է, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ ոմանք’ դաժան պատասխանատվության։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա հավաք Արամի արձանի մոտ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), որտեղից կմեկնարկի երթ: