Մինչ մահս պիտի Շուշվա փողոցներով քայլեմ. պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը. Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը փետրվարի 22-ին անփորձանք ծառայություն է մաղթել մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին՝ հատուկ շեշտելով, որ երբեք զգոնությունը չկորցնեն, քանի որ թշնամին նենգ է։

«Բոլորիս համար պարզ է, թե այսօր ինչ իրավիճակ է Հայաստանում կամ սահմաններում, պետք է կարողանանք մեր գործն անենք, կարողանանք գիտակցաբար մեր սահմանները պահենք, երկարապահն այսօր պետք է ավելի հզորանա։ Ես հույս ունեմ, որ մինչև մահս պետք է Շուշվա փողոցներով քայլեմ, ձեր հետ միասին։ Պի՛նդ, հոգո՛վ ուժե՛ղ, փառք մեր նահատակներին, խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ, հիշենք, որ այն տղաները որտեղ որ ընկան՝ մեր հողի վրա, դա արդեն սրբավայր է, մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը։ Փառք ու պատիվ բոլոր ընկածներին․․․»,- ասել է Սասուն Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728