«Վերահսկող մարմինները, մասնավորապես՝ դատախազությունը, լծված են միայն այս իշխանությունների անօրինական գործունեությունը մեկ օրով երկարացնելու գործին: Մենք տեսնում ենք դա ամեն օր, և եթե բոլոր պաշտոնյաներն իրենց տեղում լինեին և վերջապես գիտակցեին, որ նվիրվում են ոչ թե անձին, այլ հայրենիքին, պետությանը, որ պետական աշխատողը ոչ թե սեղանի շուրջ մեկին երդում տված իր առաքելությանն է հետևում, այլ պիտի հասկանա, որ ինքը պաշտոնյա է և ունի առաքելություն և պատասխանատվություն հասարակության, ժողովրդի և հարկատուների առաջ: Ցավոք սրտի, մեր պաշտոնյաների մի մեծ զանգված դա կամ չի հասկանում, կամ նրանց ձեռնտու չէ դա հասկանալ»,- ասաց Սեդրակ Ասատրյանը:
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ երթի մասնակիցները փակել էին դեպի Ֆրանսիայի հրապարակ բերող բոլոր ճանապարհները, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ քրեական գործերն իրենց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի համար նորություն չեն:
Լեհաստանը կորոնավիրուսի բացասական թեստը կպահանջի երկիր մուտք գործելիս:
«Ձեր վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա. ժողովրդին չե՛ք կարող սպառնալ». Իշխան Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Լեգիտիմ կոչված իշխանությունը չի՛ կարող քաղաքացուն սպառնալ կրակելով». Գևորգ Գևորգյան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է կիրառել կորոնավիրուսի սահմանափակումները վերացնող երեք փուլով ծրագիր:
Կառավարության հրաժարականի պահանջով՝ «Միասին փրկենք մեր հայրենիքը» անհնազանդության երթի մասնակիցները Պրահայի այգուց երթով հասան մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ շարքային քաղաքացիներից շատերը հիշեցին, որ երկու տարի առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր այդ հրապարակում բողոքում, որ իշխանության գար։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր «Միասին փրկենք մեր հայրենիքը» անհնազանդության երթի ժամանակ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հայտարարեց, որ Արցախի կորստից հետո շատ հայրենակիցներ հասկացան, թե ում էին բերել իշխանության։
«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն Արաբկիր վարչական շրջանից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված է անհնազանդության ակցիա։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը ևս մասնակցում էր քայլերթին, անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունների մասին հայտարարությանը, որ, «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն՝ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
«Անդո՛, էդ ո՞ր փամփուշտով եք կրակելու ժողովրդին, նրանո՞վ, որ նախատեսված էր թշնամու համար, բայց չկրակեցի՞ք». ակցիայի մասնակից
«Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցներն Արաբկիր վարչական շրջանից քայլերթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Նրանք նախ կանգ առան Բաղրամյան 26-ի՝ նախագահի նստավայրի մոտ, կոչով դիմեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ րոպեներ անց երթի մասնակիցները կանգ առան Ազգային ժողովի շենքի մոտ, և «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց իմքայլական պատգամավորներին․
Պրահայի այգուց մեկնարկած երթին Բաղրամյան պողոտայում միացավ նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Արմեն Սարգսյանից պահանջում ենք տեր կանգնել իր խոսքին և չվավերացնել Փաշինյանի կողմից ուղարկված որևէ փաստաթուղթ. Գեղամ Մանուկյան
Երեկոյան Երևանում Անհնազանդության երթի մասնակիցները միացրեցին հեռախոսների լույսերը
«2300 հայ մայր փնտրում է իր զավակին, իսկ Ադրբեջանը հայտարարեց, որ այլևս թույլ չի տալու, որ գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ կատարվեն: Նիկոլ Փաշինյանը պայմանավորված կերպով հանձնել է Արցախը: Նիկոլ Փաշինյանը և իր խունտան կանգնելու են դատարանի առաջ: Լինելու է Արցախը հանձնողների Նյուրնբերգը, և որևէ մեկը դրանում չկասկածի»,- «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անհնազանդության երթի մասնակիցները ձվեր նետեցին Հատուկ քննչական ծառայության ուղղությամբ
Նաիրա Զոհրաբյանն անհետ կորածների թիվ հրապարակեց
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք պայքարում են հայրենիքի փրկության, Սյունիքը չկորցնելու, պետականությունը պահպանելու համար:
Սյունիքի մարզում տեղի ունեցած դիրքային փոփոխությունների արդյունքում, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձել են սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցներին
Սպասում եմ՝ Արարատ Միրզոյանն ԱԺ արտահերթ նիստ գումարի ու քննարկի Անդրանիկ Քոչարյանի՝ կրակելու մասին հայտարարությունը. Նաիրա Զոհրաբյան
«Այդ ամենով մեզ հետ չեն կարող պահել։ Այդ քրեական գործերը թող ծալեն, դնեն իրենց դարակներն ու սպասեն այն քրեական գործերին, որոնք հարուցվելու են իրենց վրա՝ պետական դավաճանության հոդվածով։ Այս իշխանությունը պետք է որոշում ընդունի, թե ում ձերբակալի, թող ինձ ու իմ գործընկերներին ձերբակալի, ժողովրդին էլ հո չի՞ ձերբակալի։ Այսօր վարչապետի աթոռին կառչած անձն ըստ էության մարմնավորում է մեր ժողովրդական հեքիաթների բոլոր բացասական կերպարներին միաժամանակ՝ Քաջ Նազար, Սուտլիկ Ոսկան և այլն»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը պնդեց, որ փետրվարի 19-ին իր աշխատասենյակը խուզարկվել է ապօրինի:
Ա և Բ պլանից հետո կա նաև այլ պլան. Իշխան Սաղաթելյան
Գրավոր դիմել էի ԱԱԾ-ին՝ մանրամասն հիմնավորելու սահմանափակումների նպատակը։ Ստացել եմ մեկ նախադասությամբ պատասխան, որ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հրապարակված իրազեկումը պայմանավորված է եղել բացառապես անվտանգության նկատառումներով և նպատակ է ունեցել լրագրողների հետ կազմակերպել փոխհամաձայնեցված աշխատանք»:
Փետրվարի 21-25-ը Հայաստանը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ միասնական տաղավարով, որտեղ 14 հայկական ընկերություններ կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։
«Միասին փրկենք մեր հայրենիքը». մեկնարկում է անհնազանդության երթը. ՈՒՂԻՂ
168.am-ը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե Ադրբեջանում պահվող Մարալ Նաջարյանից բացի, «Կարմիր խաչը» տեսակցե՞լ է մյուս քաղաքացիական անձանց հետ, նրանց ու հարազատների միջև կապ հաստատվե՞լ է։
Իսպանիան այն կարծիքին է, որ, չնայած ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատացմանը, անհրաժեշտ է այնպիսի ընդհանուր թեմաներ գտնել համագործակցության համար, ինչպիսիք են՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը եւ Իրանի հետ համաձայնությունը: