«ԼՀԿ-ն ծանր է տանում մանդատները վայր դնելու առաջարկը. որ մեկն է ավելի մեծ հրեշ». Ստեփան Դանիելյան

«Այն, որ «Իմ Քայլն» ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, անընդունելի է, բայց հասկանալի, կյանքի հարց է, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ ոմանք’ դաժան պատասխանատվության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարզ է, որ որքան հնարավոր եւ անհնար է, պետք է երկարաձգեն այդ անխուսափելի պահը։ Սակայն անհասկանալի է «Լուսավոր Հայաստան» ֆրակցիայի պահվածքը։

Շատ ծանր են տանում մանդատները վայր դնելու առաջարկը ու շատ ագրեսիվ են արձագանքում։ Փաստորեն «Իմ Քայլի» համեմատ սննդային շղթայի ավելի ստորին մակարդակում են գտնվում։ Կրկնում եմ, «Իմ Քայլը» կյանքի խնդիր է փորձում լուծել, իսկ սրանք ընդամենը պարգեւավճարի եւ մանդատների, երկրի անվտանգության գնով։

Հիմա այդ երկուսից որ մեկն է ավելի մեծ հրեշ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728