Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով։ Արդեն կարևոր էլ չէ, թե դա ինչ դրդապատճառ ունի, ովքեր են հնչեցնում կամ հավաքը ինչ ելք կունենա։ Հասել ու հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Սպիտակ տան նեախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողությունը պահպանելու խնդրանքով:
Փետրվարի 25-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրնական մասում:
2020թ. նոյեմբերի 1, Արցախի դեմ սանձազերծված դավադիր պատերազմի 35-րդ օր։ Մեր զորքերը, արյունալի ու խառնիխուռը մարտերով ամբողջությամբ նահանջել էին Ջեբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի շրջաններից, Կուբաթլուի շրջանի մեծ մասից, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։
Զինված ուժերում համընդհանուր բարոյալքության ռիսկեր կան, որոնք անհրաժեշտ է հրատապ կարգով չեզոքացնել։ Ստեղծված իրադրությունը պայմանավորված է հետպատերազմական շրջանում ստեղծված բարոյահոգեբանական վիճակով, որից անմասն չէ նաև բանակը։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տված հարցազրույցում «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկական սկանդալի պատճառ է դարձել: Դրան արդեն արձագանքել են ոչ միայն ռուսական լրատվամիջոցները, այլև փորձագիտական և պաշտոնական շրջանակները՝ «վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում» ձևակերպման հանգվույն:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուց առաջ իշխանությունն անցած շաբաթ՝ փետրվարի 18-ին, քննարկում է կազմակերպել Ծաղկաձորի «Արարատ ռեզորտ» հյուրանոցում՝ փորձելով ցույց տալ, որ նախագծի շուրջ կա քաղաքական կոնսենսուս։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սեւ ցուցակում, այլեւ նրա ընկերները, հարազատները։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին անընդհատ տեղեկություն ենք ստանում, որ «ԻՔ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գաղտնի կոնսուլտացիաներ է վարում տարբեր պատգամավորների և ուժային բլոկի պաշտոնյաների հետ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված ծրագիր են մշակել, այն է՝ իշխանական հերթական «պլան Բ»-ն։
Չեխիայի Ազգային ռեֆերենցիոն լաբորատորիայի (ԱՌԼ) փորձագետները փետրվարի 23-ին հետազոտությունների համար ստացել են կորոնավիրուսի «հարավաֆրիկյան մուտացիայի» երկու ենթադրյալ նմուշ, որը կարող էր հանրապետությունում հայտնվել արտասահմանից:
Փետրվարի 15-ից մինչեւ 21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է 11 տոկոսով, իսկ մահացու վախճանների քանակը՝ 20 տոկոսով:
Իտալական Գենուիի արվարձաններից մեկի՝ Կամոլայի գերեզմանատան մի մասը ծովն է իջել սողանքի պատճառով:
Նիկոլ Փաշինյանի վերջին բոլոր հանրային գործողությունները, ի թիվս այլ զգացողությունների, իսկ գուցե առավելապես առաջացնում են հիմնականում խղճահարություն։ Նորմալ մարդն այլ կերպ չի կարող վերաբերվել մեկին, ով մի քանի հարյուր մետր ճանապարհն անցնում է մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ, անցնում է գլխիկոր, վախվորած հայացքով։
«Չեխիայի ավիագծեր» ավիաընկերությունն աշխատանքի բորսային եւ արհմիություններին իրազեկել է բոլոր 430 աշխատակիցների առաջիկա արձակման մասին, ինչը կապված է փոխադրողի վիթխարի ֆինանսական կորուստների հետ կորոնավիրուսի համավարակի ֆոնին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն է:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանի հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ չքմեղանալու և մեղավորներ գտնելու, պատերազմում պարտություն կրելն այդ մեղավորների վրա բարդելու:
«Ես չեմ հավատում, այնտեղ կրակողներ չկան։ Ճիշտ է, որ ոստիկանությունն իրենց շատ անպատիվ է պահում։ Ինձ ցնդեցնում է քանակը։ Էն ժամանակ մեր ջոկատին 5 հոգի փոխարինող էր պետք, 27 օր տանջամահ էին լինում։ Փոխարինող չկար։ Նայում եմ՝ սարի նման տղերքը սենց լցրած, հետո նայում եմ վիդեոները, թե ոնց էին փախնում պատերազմի ժամանակ՝ ցնդելս գալիս է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը։
Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը կանխարգելելու նպատակով մտադիր է կրճատել ռեստորանների, բարերի և սրճարանների աշխատանքային ժամերը, ինչպես նաև դրանցում մարդկանց թվաքանակը:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Եթե Ռուսաստանը վատ սպառազինություն է տրամադրում, ապա ինչո՞ւ են ռուսական զորքերն ուղարկվում հսկելու սահմանը Ադրբեջանի Հանրապետությունից Սյունիքի մարզում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը
Amazon.com.-ից հեռանում է Ջեֆ Բլեքբեռնը՝ ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի մերձավոր օգնականը: Նա այդ որոշումն ընդունել է արձակուրդից հետո, որը շարունակվել է 2019 թվականի ամառվանից:
Թաիլանդի կառավարությունը ուսումնասիրում է կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների համար 14-օրյա կարանտինը վերացնելու հնարավորությունը:
Չեխիան պետք է խստացնի հակահամաճարակային միջոցները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կանխելու «աղետը» հիվանդանոցներում, քանի որ երկրում այս պահին գրանցվում են կորոնավիրուսով վարակման և մահացության ամենաբարձր ցուցանիշներն աշխարհում:
Իրաքի քրիստոնյաները պատրաստվում են պատմության ընթացքում առաջին անգամ Հռոմի պապի այցին, որը տեղի կունենա մարտի 5-8-ը:
Զաքարյանը նշեց, որ նախքան բանակի կազմի օպտիմալացման կամ ընդլայնման մասին խոսելը՝ պետք է հասկանան, թե վաղը մեր Զինված ուժերն ի՞նչ խնդիր են լուծելու, ի՞նչ ռեսուրս ունես դրա համար, բացի այդ՝ ո՞վ է լինելու քո թիկունքը, աջակիցը, թշնամին կամ ռազմավարական գործընկերը՝ տարածաշրջանում։
Իսպանիայում որոշում են ընդունել հանել բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի վերջին արձանը:
Շատ խոսվեց Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի՝ ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ բուկլետներով ներկայանալու մասին, քանի որ, ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ), լոգիստիկ խնդիրներ են առաջացել: Թե կոնկրետ ի՞նչ խնդիր, և որտե՞ղ են ցուցանմուշները, քանի որ դրանց տեղափոխությունը կազմակերպվել էր նախապես, գերատեսչությունից մեր հարցերին երեկ որևէ պատասխան չտվեցին՝ ավելացնելու բան չունեն:
Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել անցանկալի անձ հայտարարել երկրում Եվրամիության դեսպան Իսաբել Բրիլյանտեին՝ ի պատասխան կառույցի կողմից պաշտոնական Կարակասի դեմ հայտարարված պատժամիջոցների:
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: