Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել այսօր, ժամը 18:00-ի բողոքի երթին․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա հավաք Արամի արձանի մոտ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), որտեղից կմեկնարկի երթ:

Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն մասնակցել բողոքի այս գործողությանը, որը նաև պետք է համարժեք արձագանք լինի այսօր կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժի կիրառման, քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու և անհիմն բերման ենթարկելու՝ ոստիկանական գործողություններին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728