
«Ունենք Արցախի վերականգնման գերնպատակ»․ Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձը․
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Փետրվարի 23-ն է` Հայրենիքի պաշտպանի օրը։ Այն հիշարժան է ինչպես Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների, այնպես էլ՝ ողջ ժողովրդի համար։
Մեր ավագ սերունդն իր մկրտությունն անցել է Խորհրդային բանակում, այնտեղ ստացած գիտելիքները կիրառելով՝ ստեղծել Արցախի Պաշտպանության բանակը, որն իր առաքելությունը կատարել և կատարում է ամենայն պատասխանատվությամբ։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մեզ պատճառեց չափազանց մեծ կորուստներ, առաջին հերթին այն տղաների, ովքեր կանգնած էին Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Բայց ունենք Արցախի վերականգնման գերնպատակ, որին հասնելու համար պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը։
Հավերժ փա՛ռք հազարավոր նվիրյալներին, բարի՛ ծառայություն Հայրեն