
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին․ aysor.am

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին, Aysor.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 18։00–ին «Հայրենիքի փրկության շարժումը» Նիկոլ Փաշինյանի տեղաշարժումը խոչընդոտելու համար ակցիա է իրականացնելու Արամ Մանուկյանի արձանի մոտ։