«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է չստորագրի երեկ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությունները՝ քրեական եւ վարչական օրենսգրքերում, քանի որ, ինչպես Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, նախատեսվող փոփոխությունների փաթեթը նախապես ուղարկել են նախագահական, առաջարկել կարծիք հայտնել, սակայն մինչ օրս չեն ստացել պատասխանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթն առաջիկայում կդրվի խորհրդարանի քննարկմանը, սակայն օրենսգիրքը կընդունեն, բայց կգրեն, որ այն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները: Հենց նրանց միջոցով էլ նա սկսել է յուրատեսակ «տեռոր» իրականացնել: Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանություն են կանչվում դպրոցների ուսուցիչներ, որոնց հետ, ըստ էության, նախընտրական «զրույցներ» են տարվում:
Կիպրոսի իշխանությունները հարուստ ներդրողների ազգականներին անօրինականորեն 3500 անձնագրեր են տվել ներդրված կապիտալի փոխարեն ԵՄ-ի քաղաքացիություն տրամադրելու ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե չգիտե՝ ռուսաստանյան կողմը պաշտոնապես ընդունել է արդյոք Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հրավերը, բայց քննարկումն ընթանում է:
Հայկ Մանսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Չինաստանի դեսպանը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, իր երկրի և Իրանի միջև 450 միլիարդանոց պայմանագիրը կնքելուց մի քանի շաբաթ անց։
«Ժողովրդի իշխանություն»։ Սա է այն հիմնական կոդը, որով Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք տարի պահպանում է իշխանությունը և մտադիր է վերարտադրվել առաջիկա ընտրություններում։ «Ժողովրդի իշխանություն» արտահայտությունն իրականում մեղմասացություն է, էվֆեմիզմ, որով նա փորձել է քողարկել անիշխանությունը, փորձել է, հաջողում է, և կա վտանգ, որ էլի կհաջողի։
Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է։
Կորոնավիրուսով վարակման գրեթե 5,7 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ աշխարհում, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 8 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հրապարակվել է Freedom House-ի անցումային երկրների վերաբերյալ Nations in Transit-2021 զեկույցը, որի վերաբերյալ ներկայացնեմ մի քանի կարևոր հետևություններ․
«Ստացվում է, որ հայկական կողմը մարսել է պատերազմը, մարսել է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, հռետորաբանությունը, մարսում է այսօր առկա անվտանգային լրջագույն սպառնալիքները, որոնց մենք առերեսվում ենք Սյունիքում, և այդ ամենի ներքո կարևորում է բացառապես սահմանների բացվելը, կոմունիկացիաների վերականգնվելը և Թուրքիայի հետ եղբայրությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական»:
Աժ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Քաղաքականության մեջ ավելի կամ պակաս չափով գործում են մարդկային հարաբերությունների կանոնները։ Կախված նրանից՝ որքանով են այդ կանոնները դոմինանտ քաղաքականության մեջ, այն կարող է լինել մարդկային ու մարդակենտրոն, կամ՝ հակառակը։
Եթե այս իշխանությունը երեք տարվա ընթացքում երաշխիք տված լիներ, որ քաղաքական ռեպրեսիաների գործիք չի հանդիսանում, ապա այսպիսի փոփոխությունները կարող էին և դրական ընկալվել, բայց միևնույն է՝ ունենալու էինք որոշակիության խնդիր, որը Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել։ Այս պայմաններում ընդունել փաթեթը, Վենետիկի հանձնաժողովի կարծիքները նույնիսկ չիմպլեմենտացնելով, ինձ համար, մեղմ ասած, խայտառակություն է»։
Մհեր Մկրտչյանի զրույցը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկրում կորոնավիրուսի պատճառով խորհրդարանի կողմից հայտարարված արտակարգ դրությունը: Այս մասին հայտարարել է ՍԴ նախագահ Դոմինիկա Մանոլեն:
Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ազգությամբ հայ Վարուժան Փամբուկչյանն իր գործընկերներին պատմել է Հայոց ցեղասպանության և իր մազապուրծ ընտանիքի պատմության մասին: Այս մասին հայտնում է ռումինական «Agerpres» գործակալությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարներին ու նրանց հետ հանդիպման ժամանակ անդրադարձել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կրած անհաջողությունների մեղավորներին։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ այսօր ներկայացվել է քաղաքացիական հայց՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է երկրի խորհրդարանն արձակելու հրամանագիր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն օրեր շարունակ հեռակա բանավեճի մեջ էր ԱԽ-ի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք պնդում էին՝ պատերազմի 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում, 2-3 օրվա ընթացքում մարտական գործողությունները կանգնեցնելու միջոցներ ձեռնարկելու առաջարկ չի արվել Օնիկ Գասպարյանի կողմից: Մինչդեռ ապրիլի 24-ին «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում, Օնիկ Գասպարյանի խորհրդական աշխատած Վլադիմիր Պողոսյանը, ըստ էության, կրկնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդումն ու ԱԽ գաղտնազերծումները (24:31-24:33):
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Նամակում մասնավորապես ասվում է։
Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման եւ նրան Կուրիլյան շղշթայի հարավային չորս կղզիները հանձնելու շուրջ բանակցությունները շարունակելու ցանկության վերաբերյալ: Այդ մասին ասվում է երկրի արտաքին քաղաքականության ամենամյա ընդհանուր ամփոփման մեջ։
Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միությանը կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագծին:
«Այդ արտոնության նախագիծը, որի մասին խոսում էր պատգամավորը, իրենց կառավարության կողմից է հաստատվել, և, բնականաբար, իրենց ԱԺ-ն էլ «կողմ» է քվեարկել։ Այնպես են խոսում, ասես՝ լուսնից նոր են իջել։ Կամ էլ տեղյակ չեն, թե իրենք ինչով են զբաղվում։ Նորից եմ ասում՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը հաստատվել է իրենց ոչ բարով կառավարության նիստում և ներկայացվել է ԱԺ ու հաստատվել այն ժամանակ, երբ «Իմ քայլը» մեծամասնություն էր, և ելույթ ունեցողն էլ երևի անձամբ քվեարկել է»,- նշեց Մխիթար Զաքարյանը։
Սիրիայի Հանրապետության նախագահական ընտրություններին կմասնակցի 51 թեկնածու: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով «SANA» լրատվական գործակալությանը:
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Սյունիքի մարզում արժանացավ համատարած մերժման, որին հաջորդեց հավասարակշռությունը կորցրած անձի հայտնի ապօրինի հանձնարարականը իրավապահ մարմիններին: Մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով և արժանապատվության ոտնահարմամբ բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ: Իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ, արդարացնելով իրավապահ մարմինների այս գործելակերպը, անուղղակիորեն հաստատեցին, որ այն թելադրված է և իրականացվում է իրենց վարչախմբի գիտությամբ ու անմիջական հանձնարարությամբ։
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել.
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում պետք է տեղի ունենար «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի միջև ծեծկռտուքի գործով նիստը: