«Ու հիշում ենք կրկին, վաղամեռիկ Վազգեն Սարգսյանի խոսքերը․․․»․ Հայկ Մանասյան
Հայկ Մանսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Չինաստանի դեսպանը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, իր երկրի և Իրանի միջև 450 միլիարդանոց պայմանագիրը կնքելուց մի քանի շաբաթ անց։
Մակրոնը մեր գերեվարված տղերքի հարցով հանդիպում է Պուտինին։
ԱՄՆ դեսպանը օրերով հանդիպումներ է ունենում Սյունիքում։ Բայդենը ճանաչում է ցեղասպանությունը։
Բրիտանիայի դեսպանը հայտարարում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը, որով պիտի կասեցվեր Ղարաբաղյան պատերազմը՝ իրենք չեն արգելել, այլ մեկ ուրիշ գերտերություն։
Պուտինը միանգամից երկու թեկնածու է խցկում առաջիկա ընտրություններում՝ սև և սպիտակ, Նիկոլ և Քոչ։
Իրանը գաղտնազերծում է իր և Ռուսաստանի միջև ատելությունը։
Թուրքիան ինչ որ երկրաշարժի պատրվակով 16 միլիոնանոց Ստամբուլի տարհանման պլան է մշակում, որը ավելի շուտ ռազմական հարվածի վախ է հիշեցնում։
Ու հիշում ենք կրկին, վաղամեռիկ Վազգեն Սարգսյանի խոսքերը.
– Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։
Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»»։