Ընտրություններից առաջ շեմի փոփոխություն կլինի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթն առաջիկայում կդրվի խորհրդարանի քննարկմանը, սակայն օրենսգիրքը կընդունեն, բայց կգրեն, որ այն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

Չնայած իշխանությունները ցանկանում էին, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին խորհրդարան մտնելու անցողիկ շեմի փոփոխություն կատարեն՝ կուսակցությունների համար իջեցնելով եւ դարձնելով 4 տոկոս, իսկ դաշինքների համար բարձրացնելով եւ դարձնելով 8 տոկոս, բայց, ամենայն հավանականությամբ, այս ընտրություններից առաջ դա չեն կարող անել, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մի կողմից կանաչ լույս է վառել շեմի իջեցման համար, մյուս կողմից՝ շեշտել, որ ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում չի խրախուսվում վատթարացնող նորմը՝ շեմի բարձրացումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930