Ապրիլի 29-ի վաղ առավոտյան Մյանմայում հարձակումների են ենթարկվել երկու ավիաբազաներ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածաին լրատվամիջոցներ: Տեղական Delta News Agency գործակալության համաձայն, որին վկայակոչում է Reuters-ը, նախ երեք պայթյուն է որոտացել այն ավիաբազայում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասի Մագուե քաղաքի մոտ:
Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Առողջապահության նախարարն ասուլիսի ընթացքում երևի մոռացել է, որ ինքը այն իշխանության մասնիկն է, որը մեր երկիրն արդեն երեք տարի պահում են տեղեկատվական տեռորի մեջ։ Տեղեկատվական հոսքերից օգուտներ քաղողներն էլ բացառապես իրենք են, ոչ թե առողջապահության ոլորտի մասնագետները։
ԱՄՆ-ի երկու կուսակցությունների սենատորները Axios պորտալին հայտարարել են, որ ընդհանուր առմամբ հավանություն են տալիս ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողովի գաղափարին, բայց հանդես են գալիս Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների «վերաբեռնավորման» դեմ: «Դա պետք է տեղի ունենա: Անկախ այն բանից, թե մենք ինչ կասկածներ ունենք Պուտինի նկատմամբ, նա անհաշիվ միջուկային զենք ունի: Արդեն այդ մեկը նշանակում է, որ մենք պետք է ինչ-որ ձևով փոխգործակցենք նրա հետ»,-պորտալը մեջբերում է հանրապետական սենատոր Մարտ Ռուբիոյի խոսքը:
Եկեք լինենք անկեղծ` այլևս չկան մոլորվածներ: Այդ «մոլորվածները» ֆեյսբուքում չանիծող և Նիկոլի ինչ որ բան չուտող, բայց հազարավոր տղերքի կործանված կյանքերը հանդուրժող ՀՀ քաղաքացիներն են:
«Եթե ասում եք, որ բուհերում բացվի նման թեքում ունեցող ֆակուլտետ կամ ինչ-որ բան, ավելի ճիշտ չի՞ լինի՝ մեր ռազմական ուսումնարաններում ֆակուլտետ բացվի, որտեղ կենտրոնացված կլինեն… մենք միշտ պետք է գանք կենտրոնացվածին, որ արդյունք տա, ժամանակն էլ, պատերազմն էլ ցույց տվեց, որ դա անհնարին է։ Մենք ինչքան էլ գնանք ԱԹՍ-ների վրա, վաղը-մյուս օրն ուրիշ բաներ դուրս կգան, մարդիկ պետք է լինեն, որ զբաղվեն դրանով, եթե սենց վերցնենք ու տանք բուհերին։ Մենք ուզում ենք նոր բաներ սարքել, մենք ունենք ռազմական ուսումնարաններ, որտեղ այսօր դիմողները շատ քիչ են, և այդ ուսումնարաններում բացելը ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Սասուն Միքայելյանը։
«Պետք է շտապ կարգով կարողանանք արդյունքի հասնել, պատերազմը դեռ չի ավարտվել». Սասուն Միքայելյան
Արցախի նախագահի երեկվա հայտարարությունը պետք է որ փոթորիկ առաջացներ մեր քաղաքական դաշտում, հանրային կյանքում, տներում, մեր սրտերում։ Պետք էր, որ խաթարեր մեր քիչ թե շատ բնականոն կյանքը, պետք է որ եթերը փոխած լիներ իր թեման և բոլոր հյուրերի թիվ մեկ հարցը դա պետք է լիներ։ Բայց նման ոչինչ չի եղել։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Տավուշի փոխմարզպետ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Իսկ 17։00 բոլորս հավաքվում ենք ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Անօրինականության կենտրոնակայանի մոտ մեր բողոքը հայտնելու Հայաստանում շարունակվող համատարած անօրինականության եւ իրավական քաոսի դեմ
Ղրղզստանի երեք գյուղական օկրուգների տարածքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Տաջիկստանի հետ սահմանին տեղացի բնակիչների միջեւ ծայր առած բախման պատճառով:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ադրբեջանը չի կատարում գերիներին վերադարձնելու իր պարտավորությունը. Նիկոլ Փաշինյան
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Չորս մարդ սպանվել եւ մեկը ծանր տուժել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի հիվանդանոցում, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Այդ մասին հաղորդել է Potsdamer Neueste Nachrichten թերթը:
Ապրիլի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսի Հյուսիսային Մարիանյան Կղզիների ափերի մոտ:
Վրաստանի համաճակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրը կատարվել է կորոնավիրուսի 29 487 թեստ եւ հայտնաբերվել է վարակման 1 551 դեպք, հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ
Եթե չլիներ նիկոլիզմն ու արևմտյան տեխնոլոգիաներով սորոսածին ավերիչ «հեղափոխությունը»՝ մենք ստիպված չէինք լինի ամեն ինչ սկսել զրոյից ու նմանատիպ սցենարներից։
Մեր լրագրողներն որևէ խնդիր չպիտի լինի այդ երկրների դեսպաններից ճշտել, ի վերջո, ո՞վ էր դեմ քվեարկել պատերազմի կանգնեցմանը: Ընդ որում, ես վստահ եմ, որ պատասխանները շատ արագ կստանաք բոլորից, բացի բանաձևը տապալողից: Հետն էլ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կստանանք, այդ թվում` այն հարցի, թե ինչու է վիժվածքը դեռ իշխանավարում…»։
«Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հարջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը, ինչպես նաև այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկանց աճյունների վերադարձին և մարդասիրական աջակցության տրամադրմանը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պետական պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք մերժում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի՝ ԱԺ անկախ պատգամավորների հրավերը, քանի որ անցած շաբաթ Ավագյանը, անկախներին հյուրընկալվելուց հետո, պաշտոնազրկվել էր։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս ապիկար, հիմար ու տգետ ապուշները այս անգամ որոշեցին փչացնել հայ-հնդկական հարաբերությունները եւ իրենց չհաշվարկված քայլով՝ Գանդիի արձանի հապճեպ տեղադրմամբ, սկիզբ դրեցին մեր երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամության տակ ականապատման խիստ վտանգավոր գործընթացին։
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, որպեսզի զերծ լինի պետական, վարչական ուժերն ու կառույցներն իր վերարտադրությանը ծառայեցնելու որևէ հնարավորությունից՝ հակառակ դեպքում իր գործողությունները կորակվեն որպես իշխանազավթում։ Այս մասին հայտարարություն են տարածել 8 կուսակցությունները:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Առաջիկա ընտրությունների քարոզարշավի առումով Նիկոլ Փաշինյանը, «ոտուձեռ ընկած», մեխանիզմներ է մշակում: Նախ, իշխող ուժը, ըստ տեղեկությունների, զբաղվելու է բացառապես հակաքարոզչությամբ: Քանի որ հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, խոստումները չեն կատարել, ներկայանալու ոչինչ չունեն: Ուստի պիտի քար նետեն այլոց «բոստանը», հատկապես նախկինների: Սակայն Փաշինյանը սրանով չի բավարարվի:
«Փաստ» օրաթերթը գրում է. <«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրուցել ենք Հայաստանի առջև առկա մարտահրավերների, անվտանգային միջավայրի մասին, անդրադարձել նաև Բաքվից հնչող կոշտ հայտարարություններին: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքնին նոր մարտահրավեր էր դնում Հայաստանի առաջ: Մենք գիտենք, որ ստորագրությամբ հանձնվեցին տարածքներ, որոնք չէին տրվել ռազմական ճանապարհով: Այդ տարածքներն անվտանգային, ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար: Սյունիքի պարագայում խնդիրը մի փոքր այլ էր:
Մենք կապվեցինք ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետ։ Տնօրինությունից մեզ հայտնեցին, որ հազիվ թե իրենց կողմից նման հարցման պատվեր լիներ, առաջարկեցին կապվել ինստիտուտի գիտքարտուղարության հետ։ Գիտքարտուղարի օգնական Նատալյա Շլյոցկայան ասաց, որ պարոն Պրիտչինն այլևս իրենց մոտ չի աշխատում։
Պարտության սիմվոլը, որքան էլ անբնական, հակաքաղաքագիտական ու հակաբարոյական է, ևս հայտ է ներկայացրել։ Բնականաբար, արդեն երկրորդ անգամ օգտագործելու է իր «զինանոցում» մշտապես առկա էժան պոպուլիզմը, դարակներում պահած քրեական գործերը, տիրաժավորած ստերը։ Մի խոսքով…
Այսինքն՝ ՀՀԿ-ն պետությունից դուրս, ԱԳՆ-ին զուգահեռ ասիմետրիկ միջազգային կապեր ունեցող կառույց է, իսկ դրա հետ դժվար է հաշվի չնստելը, քանի որ այդ կապերը երկրի շահերի տեսանկյունից լուրջ գործոն են, և որտեղ որ ԱԳՆ-ի ձեռքերը չեն հասնում, այդտեղ օգնության կարող է հասնել ասիմետրիկ միջազգային համագործակցությունը»։