Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն:
Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։
Նկարում Արևմտյան Հայաստանի Մշո Սբ. Կարապետ վանքի՝ շինանյութի վերածված արձանագիր տապանաքարն է ներկայիս Մուշի թուրք-քրդական գյուղերից մեկում։ Տապանաքարը, որը չի կարող կարդալ այս քուրդ կինը, Ս. Կարապետ վանքի լուսարար Տ. Թադէոս ծ. վարդապետի շիրմաքարն է։ Սա մեր կորուսյալ հայրենիքի լուռ վկայություններից է։
Առանց կոդեր: Գրում եմ պարզ ու մանրամասն: Վաղը, հունիսի 12-ին Վիեննայում պետք է կայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների 6րդ փուլը, որտեղ քննարկվելու են 1500-ից վերջին 500 պատժամիջոցների չեղարկման հարցը:
«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը Երևանում․ ՈՒՂԻՂ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Լաբուն» (USS Laboon) էսկադրային ականակիրն ուղեւվորվում է Սեւ ծով՝ տարածաշրջանի ծովում անվտանգության ապահովման գործողությունների իրականացման համար:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի խեղկատակ եկել ու մի ողջ բիբիլիական ժողովրդի արժանապատվություն զրոյացրել, հերիք չէ, հիմա էլ շարունակում է իր ծուռ և անիմաստ նախընտրական քարոզչությամբ անել այն, ինչ դեռ չի հասցրել անել…
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Եղվարդում. ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարները հունիսի 11-ին G7-ի ձեւաչափով բանակցությունների կհավաքվեն Անգլիայի հարավ-արեւմուտյան Քոռնուոլի կոմսության Քարբաս-Բեյ առողջարանում։
Դիպուկահարներ՝ Դիլիջանի շենքերի տանիքներին, Փաշինյանին են սպասում:
168.am-ի տեղեկություններով` այս պահին 3 ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Սյունիքի մարզ է մեկնում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարմիր տարբերանշանը Թուրքիայում արտադրվող ապրանքների համար մշակված տարբերանշանն է: Այն փակցվում է ներքին և արտաքին սպառման համար նախատեսված ապրանքների վրա: Թարգմանաբար նշանակում է «տեղական կամ հայրենական արտադրություն»:
Առնվազն 18 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել Պակիստանի Բելուջստանի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Դիլիջանի կենտրոնում՝ շենքերի տանիքներին, ոստիկաններ կան. Փաշինյանին են սպասում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել Սիրիայի հարցում, Լիբիայում, որի հարցով Թրամփի օրոք անգամ չէր էլ հետաքրքրվում: ԱՄՆ-ի նոր վարչակարգն ի տարբերություն նախկինների, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի նկատմամբ և, ըստ Չավուշօղլուի, ԱՄՆ-ն ոչ միայն Սիրիայում ու Լիբիայում, այլև Միջերկրականից մինչև Սև ծով, մինչև Կովկաս մի շարք ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն ունի:
News.am–ը գրում է, որ խմբագրությունը, արդեն որերորդ օրն է, տեղեկություններ է ստանում, այն մասին, որ մարզպետարանները քաղ․իրավական պայմանագրերով, աշխատանքի են գրանցում «ՔՊ» նախընտրական շտաբների պատասխանատուներին։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է քաղաքացիների կոնկրետ խմբի ընտրական իրավունքի զանգվածային խախտում՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից։
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ մանրամասն բացատրելով, թե ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը, ունենալով, ընտրողների ընդամնեը 25 տոկոսի աջակցությունը, ստանալ 54% տոկոս ԱԺ-ում։
Մինչ հայաստանյան ներքաղաքական դիսկուրսում քաղաքական հիմնական դերակատարները շարունակում են ծանրակշիռ ապացույցներ ներկայացնել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մսխել իրեն բաժին հասած բանակցային բացառիկ ժառանգությունը, որին ավելի հանգամանորեն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում, ոչ պակաս ուշագրավ են ԵԱՀԿ ՄԽ ռուսական և ամերիկյան դիվանագիտական տարաձայնությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագայի շուրջ:
Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Արարատի մարզում են եղել։ Այս մասին հայտնեցին շարժման մամուլի ծառայությունից:
Հունիսի 10-ին Ալյասկայի տարածքի երկնքում սկսվել են Red Flag Alaska 21-2 բազմազգ ռազմաօդային վարժանքները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ռազմաօդային ուժեի մամուլի կենտրոնում։
Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես 32 տարի ուսադիր եմ կրել, ես ոստիկան եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը և հիմա էլ եմ ծառայում: Դա չի նշանակում, որ եթե ես պաշտոնաթող գեներալ եմ, այս պահին չեմ աշխատում, ուրեմն չեմ շարունակում ծառայել իմ ժողովրդին:
«Վերջին շաբաթում բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների կողմից անցկացված հարցումներն ու հետազոտությունները հստակ վկայում են, որ «Պատիվ Ունեմ» դաշինքի վարկանիշը սրընթաց աճում է։ Հենց այս փաստն է սարսափի մեջ գցել կապիտուլյանտին, որի պատճառով էլ վերջինս որոշել է մեր դաշինքի ներկայացուցչի նկատմամբ իրականացնել հերթական քաղաքական հետապնդումը։
«Իրավունք» թերթը գրում է․ «Իշխանատենչ Նիկոլ Փաշինյանը վաղը նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստվում է գնալ իր ծննդավայր Իջևան: Մեր իջևանյան աղբյուրները նշում են, որ Իջևանի դպրոցի տնօրեններն անխտիր ներքին կարգով հրաման են ստացել դպրոցի աշխատակիցներին և բարձր դասարանի աշակերտներին ամեն կերպ հավաքել Իջևանի հրապարակում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիր ուժերն իրենց շտաբներում աշխատում են առավելագույնս զգուշավոր, ջանում են կասկածելի մարդկանց չընդունել, քանի որ հասկացել են, որ գտնվում են իրավապահների խոշորացույցի տակ, եւ ցանկացած կասկածելի ելումուտ կարող է շոուի նյութ դառնալ՝ ընտրակեղծիքների թեմայով։ Շտաբի պատասխանատուներից մեկը անկեղծացավ, որ չնայած շտաբները բացվել են ընտրությունների համար, բայց կարեւոր հանդիպումները հաճախ այլ՝ աչքից հեռու վայրերում են անում։
Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը և՛ պաշտոնակատար է, և՛ ոչ: Հունիսի 7-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար գտնվում է արձակուրդում՝ մինչեւ հունիսի 18-ը ներառյալ, եւ նրան արձակուրդում գտնվելու ժամանակ պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը: Մի քանի օր թերեւս այդպես էր, վարչապետի որոշումներ բաժնում Տիգրան Ավինյանի անունն էր՝ որպես ԺՊ. կառավարության նիստը եւս նա էր վարում:
«Իրավունք» թերթը գրում է․ «Մինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամենաքննադատական դիրքերից հանդես գալ ընդդեմ օրվա իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի, ավելին՝ տպավորություն թողնել, որ ինքն էլ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների չափ օր առաջ ցանկանում է փրկել երկիրը իր իսկ բնորոշմամբ՝ «ազգակործան պատուհասից», բայց արի ու տես, որ ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուները վաղաժամ բացում են բոլոր խաղաքարտերը: