
Տոկիոյում կարող է արևադարձային փոթորիկ մոլեգնել Օլիմպիական խաղերի փակման օրը

Օգոստոսի 8-ին կարող է արեւադարձային փոթորիկ հասնել Տոկիո Օլիմպիական խաղերի փակման օրը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի խոսնակ Մասա Տակայան:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրավիճակին, դա այն ամենն է, ինչ ես այժմ կարող եմ ասել: Կազմկոմիտեն պատրաստ է անսպասելի իրավիճակներին, բայց ես չէի ցանկանա այժմ լրջորեն խոսել փակման աարողության վրա փոթորկի ազդեցության մասին, քանի որ այդ կերպ շահարկումներ կառաջացնենք ինքներս մեր շուրջը»,- ասել է Տակայան:
Պաշտոնական ներկայացուցիչը հատկապես ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե թայֆունին, այլ արեւադարձային փոթորկին, որի ուժն այդքան է ավերիչ չէ: Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի են ունենում հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Մրցումների եզրափակիչ օրը, բացի փակման արարողությունից, կխաղարկվեն պարգեւների 13 կոմպլեկտներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: