
Հեղեղումներն ավելի քան 1000 տուն են վնասել ԿԺԴՀ-ի արևելքում

ԿԺԴՀ-ի արեւելյան ափին տեղատարափ անձրեւները հանգեցրել են հեղեղման, ինչի հետեւնքով վնասվել է 1,1 հազար տուն, տարահանվել է շուրջ հազար մարդ: Օգոստոսի 6-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Ջրի հոսքերը վնասել են կամուրջներ եւ ամբարտակներ, ջրի տակ են առել ճանապարհներն ու ցանքատարածությունները Համգյոն Փուքթոյի եւ Համգյոն Նամդոյի նահանգներում: Մասնավորապես, Համգյոն Փուքթոյում օգոստոսի 1-ից մինչեւ 6-ը տեղացել է 500 միլիմետր անձրեւ:
ԿԺԴՀ-ն պարենի քրոնիկական պակաս է զգում տասնամյակներ շարունակ, սակայն վերջին ժամանակներս իրավիճակը սաստկացել է կորոնավիրուսի համավարակի, իրար հաջորդող տարերային աղետների եւ սահմանների փաստական փակման պատճառով: ՄԱԿ-ի հաշվարկներով՝ ԿԺԴՀ-ի շուրջ 10,9 միլիոն քաղաքացի (42,2 տոկոսը) տուժել է հեղեղումներից 2018-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակամիջոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: